00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
11:14
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջատիրության գաղափարն ապրում է յուրաքանչյուր մտածող մարդու գլխում. Ջորջ Օրուել

© Getty Images / ullstein bild Dtl.Джордж Оруэлл за работой
Джордж Оруэлл за работой - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2025
Բաժանորդագրվել
Ուղիղ 75 տարի առաջ՝ 1950 թվականի հունվարի 21-ին, կյանքից հեռացավ Ջորջ Օրուելը, որի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը տասնամյակների ընթացքում ոչ միայն չի մարում, այլև աճում է հատկապես այն ժամանակ, երբ ապագան ընդհանրապես անկանխատեսելի է դառնում, իսկ ակնկալվող արմատական փոփոխությունները վախեցնում են։
Երեկ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը, մասնագետները հիշեցրին, որ 2017 թվականին, երբ այդ մարդն առաջին անգամ մտավ Սպիտակ տուն, Օրուելի «1984» վեպի վաճառքի ծավալը միանգամից աճեց, չեք հավատա՝ 95 անգամ։
Եթե թույլ տաք, ես էլ հիշեցնեմ, թե որն էր կոնկրետ պատճառը. արարողությունից հետո կայացած մամլո ասուլիսում Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարեց, որ Թրամփի պաշտոնադրման մասնակիցների թիվն աննախադեպ էր, այնինչ բոլոր լուսանկարները և վիճակագիրների գնահատականները վկայում էին, որ 2009 թվականին Բարաք Օբամայի ինաուգուրացիային ներկա էր մի քանի անգամ ավելի շատ մարդ։
Երբ լրագրողները, ինչպես ասում են, դեմ տվեցին այդ փաստարկները Սպիտակ տան պաշտոնյաներին, պատասխանն այսպիսին էր. «Մենք օգտագործել ենք այլընտրանքային փաստեր»։
Թրամփի վերջին պաշտոնադրումն առանձնահատուկ է. նախագահը խախտել է պատմական ավանդույթները
Լրագրողներից մեկն անմիջապես արձագանքեց. «Ի՞նչ այլընտրանքային փաստեր։ Այլընտրանքային փաստը սովորական սուտն է»։
Հենց այս դասական դարձած բառակապակցությունը՝ «այլընտրանքային փաստեր», անվանվեց «օրուելյան» և միանգամից խթանեց հետաքրքրությունը բրիտանացի հեղինակի ստեղծագործության հանդեպ։ Որովհետեւ «1984» վեպի գլխավոր միտքն էլ հենց դա է՝ կա ճշմարտություն և կա «չճշմարտություն», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակ սուտ։ Եվ պետությունը ցանկանում է այդ սուտը հրամցնել հասարակությանը «այլընտրանքային փաստեր» գեղեցիկ անվան տակ, իսկ բռնապետությունը առաջ է քաշում շատ ավելի անկեղծ մի կարգախոս՝ «Ճշմարտությունը սուտն է»։
Այս առումով Ջորջ Օրուելի տառապանքը շատ կոնկրետ փորձ ուներ՝ իսպանական փորձ։ Դպրոցական դասագրքերից գիտենք, թե ինչ կատարվեց Իսպանիայում 1936 թվականի հուլիսի 17-ին։ Մի խումբ գեներալներ ապստամբություն նախաձեռնեցին օրենքով ընտրված սոցիալիստների կառավարության դեմ։ Ջորջ Օրուելը կնոջ հետ մեկնեց Բարսելոնա՝ իսպանական իրադարձությունները բրիտանական մամուլի համար լուսաբանելու նպատակով։ Եվ քանի որ նա մինչ այդ էլ ձախ հայացքներ ուներ, լրագրողը շատ արագ վերածվեց զինվորի, որը համալրեց կռվող սոցիալիստների շարքերը։ Ու անմիջապես էլ վրա հասավ սթափության պահը։ Նա տեսավ, թե ինչպես են իսկական թշնամուն թողած՝ միմյանց դեմ պայքարում սոցիալիստների տարբեր խմբավորումները, տեսավ մարդկային ստորության և դավաճանության վառ օրինակներ։ Ու շարադրեց այդ ամենն իր «Կատալոնիայի հիշատակին» կոչվող գրքում, որովհետև չէր կարող շրջանցել ճշմարտությունը ևւ հենվել «այլընտրանքային փաստերի» վրա։
Մոգական արտահայտություն, որն անում ենք, երբ գալիս է ղեկավարին գնահատական տալու ժամանակը
Ինչպես և կարելի էր ենթադրել, Օրուելի գիրքը բոլորովին դուր չեկավ ո′չ իր սոցիալաստական հայացքները կիսող մերձավորներին, ո′չ հրատարակիչներին, ո′չ էլ հանրությանը, որի համակրանքն իսպանացի սոցիալիստների կողմում էր։
Մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը նրա գրքից վաճառվեց ընդամենը 600 օրինակ։ Իսկ երբ բրիտանական լեյբորիստների առաջնորդներից մեկին, որը շարունակ բողոքում էր, թե ոչ մեկը չի անդրադառնում իսպանացի սոցիալիստների հերոսական պայքարին, ասացին, որ Օրուելը դրա մասին գիրք է գրել, լեյբորիստը զայրույթով բացականչեց. «Ավելի լավ է՝ չգրեր»։
Ահա այսպես Ջորջ Օրուելը դարձավ մերժված ճշմարտության մունետիկ։
Օրուելի նկարագրած ճշմարտության շուրջ վեճերը այս կամ այն կերպ շարունակվում են մինչ օրս։ Ոմանք համոզված են, որ նրա հայտնի վեպերում պատկերված է ստալինյան խորհրդային կայսրությունը, մյուսները պնդում են, թե գրողը նկատի է ունեցել հիտլերյան Գերմանիան։ Շատերն էլ հակադարձում են՝ բայց չէ՞ որ «1984»-ի իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում։
Իմ կարծիքով` իրավացի են նրանք, ովքեր ընդունում են՝ ախր, Ջորջ Օրուելը մեր բոլորիս մասին է գրել։ Որպես այդ կարծիքի հաստատում մեջբերեմ հենց իրեն՝ Օրուելին. «Իմ վեպը ուղղված չէ սոցիալիզմի կամ բրիտանական լեյբորիստական կուսակցության դեմ, որի օգտին քվեարկում եմ։ Ես հանդես եմ գալիս այն խեղումների դեմ, որոնք արդեն թույլ են տվել կոմունիստներն ու ֆաշիստները։ Համոզված եմ նաև, որ ամբողջատիրական գաղափարներն ապրում են բոլոր մտածող մարդկանց գիտակցության մեջ»։
Առաջին տիկնանց ակտիվությունը կարող է վատ ավարտվել նրանց ամուսինների համար
Իսկապես, նրանք, ովքեր իմ սերնդակիցների նման ապրել են թե′ կոմունիստ առաջնորդների, թե′ անկախ Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների, թե′ ներկա իշխանավորների օրոք , հաստատ կվկայեն, որ այդ բոլոր ղեկավարները մտածող մարդիկ էին, և միաժամանակ զերծ չէին նաեւ տոտալիտար ու ավտորիտար հակումներից. առանց վարանելու ընտրություններ էին կեղծում, կուսակցություն փակում, մարդկանց նստեցնում, ցուցարարների դեմ ուժայիններին էին օգտագործում, օգտվում էին պետական քարոզչության հարուստ զինանոցից հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու կամ պարզապես մոլորեցնելու համար։ Եվ այս ամենի վերջը, ցավոք, չի երեւում։
Համաձայնենք ուրեմն այն մեկնաբանի հետ, որն ասել է. «Երբ ընթերցողներն այլևս չեն հասկանա «1984» վեպը և այնտեղ նկարագրվածը կընկալեն որպես անիրական մի մռայլ հեքիաթ, հենց այդ պահին էլ կսկսվի մարդկության զարգացման բոլորովին նոր, լուսավոր փուլը»։
Լրահոս
0