00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:50
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք անկեղծ ենք մեր բոլոր գործընկերների հետ․ Փաշինյան

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ հիմա գլոբալ մարտահրավերների ժամանակ է, միաժամանակ աշխարհում հսկայական փոփոխություններ են կատարվում, որոնք, անկասկած, բերում են մեծ սպառնալիքներ, բայց նաև մեծ հնարավորություններ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանն անկեղծ է բոլոր գործընկերների հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Դավոսում` խոսելով Իրանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, և թե ինչպես է պաշտոնական Երևանը հավասարակշռում կապերի խորացումն ու զարգացումը տարբեր գործընկերների հետ։
Փաշինյանը կարևորել է Հայաստանի կապերը տարբեր երկրների հետ։
«Մենք շատ թափանցիկ ենք գործընկերների հետ հարաբերություններում, ես կասեի՝ կասկածելիորեն թափանցիկ։ Մենք Իրանին և Ռուսաստանին տեղյակ ենք պահում ԵՄ-ի հետ մեր մերձեցման ծրագրերի մասին, քանի որ մենք հասկանում ենք` անհրաժեշտ է աջակցել տարածաշրջանի զարգացմանը, և կարևոր է չկորցնել հավասարակշռությունը, որը կարող է հանգեցնել կայունության կորստի»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է նաև տարածաշրջանային բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալ։
Երևանը փորձում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, խաղաղության համաձայնագրի հասնել Ադրբեջանի հետ։ Շեշտել է՝ դա հեշտ գործ չէ, բայց հնարավոր է։
Վարչապետը հավելել է՝ Հայաստանն անկախ պետություն է, ու թեպետ հիմա աշխարհում գլոբալ մարտահրավերների ժամանակ է, միաժամանակ աշխարհում հսկայական փոփոխություններ են կատարվում, որոնք, անկասկած, բերում են մեծ սպառնալիքներ, բայց նաև մեծ հնարավորություններ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է կառավարել ռիսկերն ու օգտվել հնարավորություններից։
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչու է ցանկանում մոտ լինել Եվրոպական միությանը, Փաշինյանն ասել է` որովհետև նախևառաջ մենք ժողովրդավարության ճանապարհն ընտրած երկիր ենք։ Նա հավելել է, որ Երևանը ցանկանում է նաև հնարավորինս մոտ լինել Եվրոպական միությանը տնտեսական կապերով, բայց միաժամանակ ցանկանում է նաև տարածաշրջանային տնտեսական ամուր կապեր ունենալ: Հիշեցրել է, որ անկախության տարիների սկզբում մենք տնտեսական մեկուսացման մեջ էինք հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների փակ լինելու պատճառով, հավելել է, որ դրանք հիմա էլ են փակ։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Լրահոս
0