https://arm.sputniknews.ru/20250122/trampy-nerum-e-shnvorhel-silk-road-darqnet-hartaki-himnadrin-85011053.html
Թրամփը ներում է շնորհել Silk Road դարքնեթ հարթակի հիմնադրին
Թրամփը ներում է շնորհել Silk Road դարքնեթ հարթակի հիմնադրին
Sputnik Արմենիա
Մինչ այդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար դատապարտված 1,6 հազար մարդու ներում շնորհելու մասին։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T11:28+0400
2025-01-22T11:28+0400
2025-01-22T11:47+0400
դոնալդ թրամփ
ամն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/16/85011242_0:107:1600:1007_1920x0_80_0_0_6a623b1a9690b3ed4eb9009e8890d2f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ներում է շնորհում Silk Road առցանց հարթակի հիմնադիր Ռոս Ուլբրիխտին։ Հարթակը գործում էր դարքնեթում և օգտագործվում էր արգելված ապրանքների, այդ թվում՝ թմրանյութերի և կեղծ փաստաթղթերի անանուն առևտրի համար:Ուլբրիխտը, որը նախկինում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, մի քանի տարի է անցկացրել բանտում:Նախագահը դատավճիռն անհամաչափ խիստ է համարել, իսկ SilkRoad-ի հիմնադրի դատավարության մասնակիցներին անվանել է «թափթփուկներ»՝ ըն դգծելով նաև նրանց կապը իր դեմ հարուցված քրեական գործերի հետ:Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր մեղմացնել Ուլբրիխտի պատիժը՝ ձգտելով ստանալ լիբերտարիանականների աջակցությունը, որոնց համար Silk Road-ի ստեղծողը դարձել է պետական վերահսկողության դեմ պայքարի խորհրդանիշ:Դրանից առաջ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար դատապարտված 1,6 հազար մարդու ներում շնորհելու մասին։Silk Road-ը սկսել էր գործել 2011 թ.-ին և երեք տարվա ընթացքում վերածվել էր թմրանյութերի առևտրի ամենամեծ առցանց հարթակի: New York Times-ի տվյալներով՝ կայքի միջոցով կատարվել է ավելի քան 1,5 միլիոն գործարք, այդ թվում՝ հերոինի և կոկաինի վաճառք։ Ուլբրիխտը ձերբակալվել էր 2013 թվականին և մեղադրվում էր թմրանյութերի վաճառքի, փողերի լվացման և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ: 2015 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Դատախազները պնդում էին, որ առնվազն վեց մարդ է մահացել Silk Road-ի միջոցով գնված թմրանյութերով գերդոզավորման արդյունքում:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/16/85011242_59:0:1542:1112_1920x0_80_0_0_59b5be889bfce1ead8d3cc750050d225.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, դատարան
դոնալդ թրամփ, ամն, դատարան
Թրամփը ներում է շնորհել Silk Road դարքնեթ հարթակի հիմնադրին
11:28 22.01.2025 (Թարմացված է: 11:47 22.01.2025) Մինչ այդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար դատապարտված 1,6 հազար մարդու ներում շնորհելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ներում է շնորհում Silk Road առցանց հարթակի հիմնադիր Ռոս Ուլբրիխտին։ Հարթակը գործում էր դարքնեթում և օգտագործվում էր արգելված ապրանքների, այդ թվում՝ թմրանյութերի և կեղծ փաստաթղթերի անանուն առևտրի համար:
Ուլբրիխտը, որը նախկինում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, մի քանի տարի է անցկացրել բանտում:
Թրամփը հայտնել է, որ անձամբ է զանգահարել Ուլբրիխտի մորը նրան ներման մասին տեղեկացնելու համար, և այդ քայլն անվանել է «ժեստ՝ նրա և լիբերտարիանական շարժման պատվին», որն ակտիվորեն աջակցում էր Ուլբրիխտի ազատ արձակմանը:
Նախագահը դատավճիռն անհամաչափ խիստ է համարել, իսկ SilkRoad-ի հիմնադրի դատավարության մասնակիցներին անվանել է «թափթփուկներ»՝ ըն դգծելով նաև նրանց կապը իր դեմ հարուցված քրեական գործերի հետ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր մեղմացնել Ուլբրիխտի պատիժը՝ ձգտելով ստանալ լիբերտարիանականների աջակցությունը, որոնց համար Silk Road-ի ստեղծողը դարձել է պետական վերահսկողության դեմ պայքարի խորհրդանիշ:
Դրանից առաջ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար դատապարտված 1,6 հազար մարդու ներում շնորհելու մասին։
Silk Road-ը սկսել էր գործել 2011 թ.-ին և երեք տարվա ընթացքում վերածվել էր թմրանյութերի առևտրի ամենամեծ առցանց հարթակի: New York Times-ի տվյալներով՝ կայքի միջոցով կատարվել է ավելի քան 1,5 միլիոն գործարք, այդ թվում՝ հերոինի և կոկաինի վաճառք։ Ուլբրիխտը ձերբակալվել էր 2013 թվականին և մեղադրվում էր թմրանյութերի վաճառքի, փողերի լվացման և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ: 2015 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Դատախազները պնդում էին, որ առնվազն վեց մարդ է մահացել Silk Road-ի միջոցով գնված թմրանյութերով գերդոզավորման արդյունքում: