https://arm.sputniknews.ru/20250122/qvoqvobeljani-hvor-arevangman-gvortsvov-kalanavvorvats-nakhkin-patgamavvori-khapanman-mijvocy-pvokhvel-e--85033920.html
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է
Sputnik Արմենիա
Փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն ընդգծել է` ամիսների պայքարից հետո, հիմնական դատալսումներով հերքվել են Սուրեն Մանուկյանի կալանքի առաջնային հիմքերը։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T20:57+0400
2025-01-22T20:57+0400
2025-01-22T21:00+0400
խաչատուր քոքոբելյան
հայր
առևանգում
սուրեն մանուկյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/520/37/5203775_0:0:1600:901_1920x0_80_0_0_da8f2c4fc9969365d269aae7e1c729f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ Որոշումը կայացրել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ։ Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։Մելքոնյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր 2 պատճառաբանությամբ, նախ` իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ։ Երկրորդ՝ կա տեսագրություն, որտեղ երևում է, թե Սուրեն Մանուկյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը (խոսքը Քոքոբելյանի հոր առևանգման մասին է – խմբ)։Մելքոնյանն ընդգծեց` ամիսների պայքարից հետո հիմնական դատալսումներով հերքվել են Սուրեն Մանուկյանի կալանքի առաջնային հիմքերը։ Շեշտեց` դատավոր Սասուն Մխիթարյանն ի վերջո խիզախություն է դրսևորել և հաստատել` Սուրեն Մանուկյանը կալանքի ենթակա չէ։ Ըստ Մելքոնյանի` իրենք դատարանի որոշումը դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։Սուրեն Մանուկյանի նկատմամբ, խափանման միջոց կիրառվելուց բացի, նաև երկրից բացակայելու արգելք է դրված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/520/37/5203775_89:0:1509:1065_1920x0_80_0_0_2d0c96111d9cce161f995327f73770fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչատուր քոքոբելյան, հայր, առևանգում, սուրեն մանուկյան, քրեական գործ
խաչատուր քոքոբելյան, հայր, առևանգում, սուրեն մանուկյան, քրեական գործ
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է
20:57 22.01.2025 (Թարմացված է: 21:00 22.01.2025) Փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն ընդգծել է` ամիսների պայքարից հետո, հիմնական դատալսումներով հերքվել են Սուրեն Մանուկյանի կալանքի առաջնային հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Որոշումը կայացրել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ
կորել է Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր
Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ
օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Մելքոնյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր 2 պատճառաբանությամբ, նախ` իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ։
Երկրորդ՝ կա տեսագրություն, որտեղ երևում է, թե Սուրեն Մանուկյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը (խոսքը Քոքոբելյանի հոր առևանգման մասին է – խմբ)։
«Այսօր արդեն հիմնական դատալսումներն ավարտված են և դրանց արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մանուկյանը չի ունեցել որևէ առարկա, որի վրա հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել։ Մենք էլ չգիտենք` ինչ առարկայի մասին է խոսքը, դա նախաքննական մարմնի ստեղծագործությունն է։ Ինչ վերաբերում է տեսագրող սարքին, որն առգրավվել է տուժող Գրիշա Քոքոբելյանի տան բակից, այն գոյոթյուն չունի, վերացված է։ Սրա համար թող մտահոգվեն ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազը։ Չկա նաև որևէ վկա, որը կարող էր մատնացույց անել Սուրեն Մանուկյանին` իբրև հանցագործություն կատարողի»,– նշեց փաստաբանը։
Մելքոնյանն ընդգծեց` ամիսների պայքարից հետո հիմնական դատալսումներով հերքվել են Սուրեն Մանուկյանի կալանքի առաջնային հիմքերը։ Շեշտեց` դատավոր Սասուն Մխիթարյանն ի վերջո խիզախություն է դրսևորել և հաստատել` Սուրեն Մանուկյանը կալանքի ենթակա չէ։ Ըստ Մելքոնյանի` իրենք դատարանի որոշումը դեռ չեն ստացել։
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին
առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։
Սուրեն Մանուկյանի նկատմամբ, խափանման միջոց կիրառվելուց բացի, նաև երկրից բացակայելու արգելք է դրված։