https://arm.sputniknews.ru/20230719/tvoghel-en-antarum-ev-heracel-qvoqvobeljani-hvorn-arevangelu-gvortsvov-nakhaqnnutjunn-avartvel-e-63073528.html
Թողել են անտառում և հեռացել. Քոքոբելյանի հորն առևանգելու գործով նախաքննությունն ավարտվել է
Թողել են անտառում և հեռացել. Քոքոբելյանի հորն առևանգելու գործով նախաքննությունն ավարտվել է
Sputnik Արմենիա
Առևանգողներից մեկը է կալանավորվել է, մյուսին տնային կալանք է նշանակվել, երրորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ևս մեկն արդեն... 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T16:19+0400
2023-07-19T16:19+0400
2023-07-19T16:19+0400
առևանգում
խաչատուր քոքոբելյան
հայր
քրեական գործ
նախաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/240/62/2406229_0:0:1600:901_1920x0_80_0_0_be4db19139ca735b7457cf33bff54537.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար պահանջելու դեպքի վերաբերյալ վարույթն ավարտվել է4 անձի մասով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։2022 թվականի հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ անձինք գնացել են Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ նա դուրս է եկել տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:«Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը, հսկել են տարեց տղամարդուն»,– տեղեկացնում են ՔԿ–ից։Քոքոբելյանի հոր առևանգման համար մեղադրվող նախկին պատգամավորը կալանավորվել էՀուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, Խաչատուր Քոքոբելյանին «WhatsApp»–ով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար։ Նրանք նաև բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո 2022թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ս. Մանուկյանը,Ա.Քամալյանի հետ, իրենց մտերիմին պատկանող «Hyundai sonata 2.4» մակնիշի ավտոմեքենայով Երևանից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պողոսյանը բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, ապա տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևանի ուղղությամբ` հարազատներին հաղորդագրությամբ հայտնելով նրա գտնվելու վայրը:Որոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. նոր մանրամասներՁեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 4 տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 3-րդ կետով: Ս.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Ա.Քամալյանի նկատմամբ՝ տնային կալանքը։Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Թ.Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել՝ վերջինիս ազատազրկման մեջ գտնվելու պատճառով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/240/62/2406229_144:0:1485:1006_1920x0_80_0_0_1fc919c4685df189dc239b6f90c467c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առևանգում, խաչատուր քոքոբելյան, հայր, քրեական գործ, նախաքննություն
առևանգում, խաչատուր քոքոբելյան, հայր, քրեական գործ, նախաքննություն
Թողել են անտառում և հեռացել. Քոքոբելյանի հորն առևանգելու գործով նախաքննությունն ավարտվել է
Առևանգողներից մեկը է կալանավորվել է, մյուսին տնային կալանք է նշանակվել, երրորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ևս մեկն արդեն ազատազրկման մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար պահանջելու դեպքի վերաբերյալ վարույթն ավարտվել է4 անձի մասով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2022 թվականի հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ
կորել է Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր
Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ
օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ անձինք գնացել են Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ նա դուրս է եկել տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:
«Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը, հսկել են տարեց տղամարդուն»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, Խաչատուր Քոքոբելյանին «WhatsApp»–ով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար։ Նրանք նաև բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:
Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո 2022թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ս. Մանուկյանը,Ա.Քամալյանի հետ, իրենց մտերիմին պատկանող «Hyundai sonata 2.4» մակնիշի ավտոմեքենայով Երևանից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պողոսյանը բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, ապա տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևանի ուղղությամբ` հարազատներին հաղորդագրությամբ հայտնելով նրա գտնվելու վայրը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 4 տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 3-րդ կետով: Ս.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Ա.Քամալյանի նկատմամբ՝ տնային կալանքը։
Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Թ.Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել՝ վերջինիս ազատազրկման մեջ գտնվելու պատճառով: