https://arm.sputniknews.ru/20250122/mut-amper-en-kutakvum-hff-nakhagah-armen-meliqbekjani-glkhin-hraparak-85006795.html
Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին. «Հրապարակ»
Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Իշխանությունը որոշել է ողջ մարզական աշխարհը հանձնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կուրացիային։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T08:49+0400
2025-01-22T08:49+0400
2025-01-22T08:58+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
արմեն մելիքբեկյան
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49601845_0:0:1600:901_1920x0_80_0_0_e2ea153422b5a917595c36695700dec0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին, գրում է «Հրապարակ» թերթը: Նշվում է, որ այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, իսկ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:Թերթի մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը որոշել է ողջ մարզական աշխարհը հանձնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլև, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը:Հարությունյանն առաջիկայում կարող է նաև այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում` Ֆուտբոլի ֆեդերացիայինը:Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց լիգայի C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49601845_0:0:1600:1201_1920x0_80_0_0_e2e420c35d1e9e0c609dd4216b2545b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արմեն մելիքբեկյան, արայիկ հարությունյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արմեն մելիքբեկյան, արայիկ հարությունյան
Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին. «Հրապարակ»
08:49 22.01.2025 (Թարմացված է: 08:58 22.01.2025) Իշխանությունը որոշել է ողջ մարզական աշխարհը հանձնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կուրացիային։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին, գրում է «Հրապարակ» թերթը: Նշվում է, որ այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, իսկ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:
«ՀՖՖ մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն մի քիչ մտածելուց հետո ասաց, որ իր հեռանալը կապ չունի Մելիքբեկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ` ինքն այլ ոլորտում աշխատանքի է անցել»,–գրում է թերթը:
Թերթի մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը որոշել է ողջ մարզական աշխարհը հանձնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլև, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը:
Հարությունյանն առաջիկայում կարող է նաև այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում` Ֆուտբոլի ֆեդերացիայինը:
Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց լիգայի C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ
Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին
հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։