00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ցանկանում է, որ Երևանից ու Բաքվից սպառնալիքներ չլինեն. քաղաքագետ

© SputnikՔաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը Sputnik ռադիոյում
Քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը Sputnik ռադիոյում  - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2025
Բաժանորդագրվել
Վերջին օրերին իրանցի պաշտոնյաները տարածաշրջանում բավական լուրջ դիվանագիտական ակտիվություն են ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Իրանը փորձում է ապահովագրվել հայկական և ադրբեջանական ուղղություններից հնարավոր սպառնալիքներից այն դեպքում, եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի իր դեմ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը՝ մեկնաբանելով վերջին օրերի ակտիվ դիվանագիտական միջոցառումները։
Նրա խոսքով՝ Իրանը հասկանում է, թե ինչ փոփոխությունների են ենթարկվում Հարավային Կովկասը և մերձավորարևելյան տարածաշրջանը և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ փոփոխությունները չոտնահարեն իր շահերը։
Թեհրանում լրջորեն տեսնում են մեծ պատերազմի վտանգը, որը կարող է սանձազերծել Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն, և Իսլամական Հանրապետության ողջ տարածաշրջանային ակտիվությունն ուղղված է հնարավորինս ապահովագրվելու հարևան երկրների սպառնալիքներից։
Հունվարի սկզբին Բաքու, ապա նաև Երևան էր այցելել ԻԻՀ անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը. իրանցի պաշտոնյային ընդունել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Այնուհետև Թեհրան այցելեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որը հանդիպումներ ունեցավ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի, նրա տեղակալի, ինչպես նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդականի հետ: Հատկանշական է, որ դրանից հետո Իրան այցելեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Իգիթյանի խոսքով՝ Իրանը որոշակի սպառնալիքներ է զգում ինչպես Հայաստանի, այնպես էլ, իհարկե, Ադրբեջանի կողմից։ Թեհրանը մտավախություն ունի, որ և' Երևանը, և' Բաքուն կարող են գործիք դառնալ Արևմուտքի հակաիրանական քաղաքականության և քայլերի համար:
«...Իհարկե, հայկական կողմը փորձում է հանգստացնել իրանցի գործընկերներին և հավաստիացնել, որ Հայաստանի կողմից սպառնալիքներ չկան։ Կարծում եմ՝ Կոստանյանը (ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը,-խմբ.) Թեհրան է մեկնել պաշտոնական Երևանի այն ուղերձով, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ կերպ ուղղված չէ իրանական շահերի դեմ։ Բանակցությունների արդյունքներով արված պաշտոնական հայտարարություններում նշվել է, որ կողմերը հարգում են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հայաստանի իշխանությունները փորձել են համոզել Իրանին, որ իրենց շրջադարձը դեպի Արևմուտք չի սպառնում Իրանին», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությանը՝ փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի ազգային և պետական շահերի տեսանկյունից համաձայնագիրն անվերապահորեն դրական է: Բայց եթե հաշվի առնենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի ներկայիս իշխող թիմը, ապա արդյունքների մասին խոսելը չափազանց դժվար է։ Դրա հետ մեկտեղ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել է, որ ռուս-իրանական համաձայնագիրը օգտակար կլինի բոլորին։
Իրականում Երևանը կարող է հսկայական օգուտ քաղել այդ համաձայնագրից թե' տնտեսական, թե' ռազմաքաղաքական առումով։ Այլ բան է, թե գործնականում ինչպես կմոտենան այդ հարցին ՀՀ պաշտոնական շրջանակները։
Լրահոս
0