https://arm.sputniknews.ru/20250121/rus-iranakan-hamadzajnagric-kshahen-bvolvory-mirzvojan-84976917.html
Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը. Միրզոյան
Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մոսկվայի և Թեհրանի միջև վերջերս կնքված համաձայնագրին։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T15:18+0400
2025-01-21T15:18+0400
2025-01-21T15:20+0400
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85003572_0:0:3110:1750_1920x0_80_0_0_8a62b664537ff598cf506f7ac3b671a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագիր ունի, մինչդեռ Երևանը Թեհրանի հետ զարգացնում է շատ լավ և բարիդրացիական հարաբերություններ։ Այժմ Ռուսաստանը գործընկերային հարաբերություններ է զարգացնում նաև Իրանի հետ։Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի նախագահների կողմից ստորագրվել է Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։Անդրադառնալով հայ-իրանական սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերմանը, Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները ժամանակավորապես տեղակայվել են այնտեղ՝ ապահովելով անվտանգությունը։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար՝ տեղեկացնելով, որ այսուհետ կարող է ինքնուրույն հսկել այս տարածքը։ Միրզոյանը հայտարարեց, որ այս հարցում քաղաքական սկանդալի պատճառ չկա։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85003572_91:0:2822:2048_1920x0_80_0_0_31d21460e1d90d2c8d61004911175e77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ռուսաստան
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ռուսաստան
Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը. Միրզոյան
15:18 21.01.2025 (Թարմացված է: 15:20 21.01.2025) Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մոսկվայի և Թեհրանի միջև վերջերս կնքված համաձայնագրին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագիր ունի, մինչդեռ Երևանը Թեհրանի հետ զարգացնում է շատ լավ և բարիդրացիական հարաբերություններ։ Այժմ Ռուսաստանը գործընկերային հարաբերություններ է զարգացնում նաև Իրանի հետ։
«Կարծում եմ, որ մեր բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից»,- ասաց նա։
Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի նախագահների կողմից ստորագրվել է Համապարփակ ռազմավարական գործընկերության
համաձայնագիրը։
Անդրադառնալով հայ-իրանական սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերմանը, Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները ժամանակավորապես տեղակայվել են այնտեղ՝ ապահովելով անվտանգությունը։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար՝ տեղեկացնելով, որ այսուհետ կարող է ինքնուրույն հսկել այս տարածքը։ Միրզոյանը հայտարարեց, որ այս հարցում քաղաքական սկանդալի պատճառ չկա։