00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Достоевский и его "блог"
15:04
24 ր
Исторический ликбез
Достоевский как православный философ
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2025
Բաժանորդագրվել
Օրակարգում միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ավագանու ՔՊ խմբակցությունը:
«Այս որոշումն ընդունվել է հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին։ Տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք» ,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՔՊ–ի` ընդդիմությունն զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 դրամից դառնալու է 300 դրամ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, որի մասին բազմիցս հայտարարել ենք:
Ավելի վաղ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն էր հայտարարել, որ չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին, պարզաբանելով, որ իրենք հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր չենք քննարկում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ավագանու արտահերթ նիստ գումարելու համար, որի ժամանակ պետք է քննարկվի տրանսպորտի թանկացման հարցը։ Ավելի ուշ խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտարարել էր, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 22 ստորագրության փոխարեն հավաքել են 23 ստորագրություն։
Փետրվարի 1-ից բոյկոտում ենք. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ նոր ակցիա է սկսել
«Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ և ավագանու երկու անկախ անդամ։ Ավագանու արտահերթ նիստը նշանակված էր հունվարի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Այն կկայանա, եթե քվորում ապահովվի, այսինքն՝ դահլիճում ներկա լինեն 65 ավագանու անդամներից առնվազն 33–ը։
Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ակցիաներ է սկսել տրանսպորտի թանկացման դեմ, ստորագրահավաք է կազմակերպել (վերջին տվյալներով՝ 76 հազար ստորագրություն), ինչպես նաև քաղաքացիներին առաջարկում է բոյկոտել թանկացումն ու փետրվարի 1–ից վճարել միայն մետաղադրամով` 100 դրամից ոչ ավելի։
Լրահոս
0