https://arm.sputniknews.ru/20250118/petrvari-1-ic-bvojkvotum-enq-hajk-marutjany-transpvorti-tankacman-dem-nvor-akcia-e-sksel-84887618.html
Փետրվարի 1-ից բոյկոտում ենք. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ նոր ակցիա է սկսել
Փետրվարի 1-ից բոյկոտում ենք. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ նոր ակցիա է սկսել
Sputnik Արմենիա
Երևանցիները պահանջում են չթանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը։ 18.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-18T11:12+0400
2025-01-18T11:12+0400
2025-01-21T12:09+0400
հայաստան
տրանսպորտ
ֆլեշմոբ
գին
հայկ մարության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764225_0:103:1600:1003_1920x0_80_0_0_e311e934320b9ddcaf4f683c06feadee.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ նոր ակցիա է սկսում։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցերում և տեսանյութ հրապարակել։«Փետրվարի 1-ից բոյկոտում ենք։ Միայն 100 դրամ»,– տեսանյութին կից գրել է Մարությանը։Քաղաքացիներն էլ տեսանյութում ասում են, որ փետրվարի 1-ից միանալու են ֆլեշմոբին և 100 դրամ են վճարելու։Նշենք, որ Մարությանը 2024 թվականի նոյեմբերի 4-ից է սկսել բողոքի և իրազեկման ակցիաները։ Նա նաև ստորագրահավաք էր սկսել, որի ընթացքում 76 000 քաղաքացու ստորագրություն է հավաքվել։Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամներ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764225_173:0:1593:1065_1920x0_80_0_0_257c35db85faf75d6bd34b41a1e37717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տրանսպորտ, ֆլեշմոբ, գին, հայկ մարության
հայաստան, տրանսպորտ, ֆլեշմոբ, գին, հայկ մարության
Փետրվարի 1-ից բոյկոտում ենք. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ նոր ակցիա է սկսել
11:12 18.01.2025 (Թարմացված է: 12:09 21.01.2025) Երևանցիները պահանջում են չթանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ նոր ակցիա է սկսում։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցերում և տեսանյութ հրապարակել։
«Փետրվարի 1-ից բոյկոտում ենք։ Միայն 100 դրամ»,– տեսանյութին կից գրել է Մարությանը։
Քաղաքացիներն էլ տեսանյութում ասում են, որ փետրվարի 1-ից միանալու են ֆլեշմոբին և 100 դրամ են վճարելու։
Նշենք, որ Մարությանը 2024 թվականի նոյեմբերի 4-ից է սկսել բողոքի և իրազեկման ակցիաները։ Նա նաև ստորագրահավաք էր սկսել, որի ընթացքում 7
6 000 քաղաքացու ստորագրություն է հավաքվել։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամներ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման
6 փաթեթ է առաջարկում։