ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Դատական նիստի ընթացքում քննարկվել են պաշտպանական կողմի միջնորդությունները:Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը փակ հանդիպում է խնդրել պաշտպանյալի հետ։ Մեղադրող կողմը չի առարկել։Բոլոր մեղադրյալների պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին` բացառությամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի։Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Հարությունյանն ասել է, որ ինքն ու իր պաշտպանը տնային կալանքի համար միջնորդություն չեն ներկայացրել։Դատական նիստին 350 մարդ է ներկա եղել։Դատարանը հաջորդ նիստը կանցկացնի հունվարի 27-ին, այդ ժամանակ էլ կհրապարակվի միջնորդությունների վերաբերյալ որոշումը:Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։
Պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխարինելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Դատական նիստի ընթացքում քննարկվել են պաշտպանական կողմի միջնորդությունները:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության երկրորդ դատական նիստը
1/10
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության երկրորդ դատական նիստը
Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը փակ հանդիպում է խնդրել պաշտպանյալի հետ։ Մեղադրող կողմը չի առարկել։
Բոլոր մեղադրյալների պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին` բացառությամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Հարությունյանն ասել է, որ ինքն ու իր պաշտպանը տնային կալանքի համար միջնորդություն չեն ներկայացրել։
Դատական նիստին 350 մարդ է ներկա եղել։
Դատարանը հաջորդ նիստը կանցկացնի հունվարի 27-ին, այդ ժամանակ էլ կհրապարակվի միջնորդությունների վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։