https://arm.sputniknews.ru/20250121/asum-en-hajtararagri-vor-haskananq-verjin-kvopeky-vorteghic-enq-qerelu-anna-grigvorjan-84986098.html
Ասում են՝ հայտարարագրի, որ հասկանանք՝ վերջին կոպեկը որտեղից ենք քերելու․ Աննա Գրիգորյան
Ասում են՝ հայտարարագրի, որ հասկանանք՝ վերջին կոպեկը որտեղից ենք քերելու․ Աննա Գրիգորյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը հայտարարագրման գործընթացը փաթեթավորում է «հակակոռուպցիոն պայքարի» անվան տակ, մինչդեռ կոռուպցիան այնտեղ է, որտեղ... 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T17:48+0400
2025-01-21T17:48+0400
2025-01-21T17:49+0400
հայաստան
հայտարարագիր
աննա գրիգորյան
ալեն սիմոնյան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82088859_0:83:1600:983_1920x0_80_0_0_1b93ee20d92c7a9eb31a6cf2f9cdd03d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լծվել են հայտարարագրման պրոցեսի հերոսացմանը, մինչդեռ ամեն ինչ արվում է բյուջեն լցնելու համար։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։Նա հիշեցրեց՝ իշխանությունները նախորդ տարվա համար խոստացել էին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, սակայն կարողացել են ապահովել ընդամենը 5 տոկոսը։ Դրա հետևանքով բյուջեի եկամուտները 200 միլիարդ դրամով պակաս են հավաքագրվել։ Պատգամավորը վստահ է՝ այս տարին ավելի վատն է լինելու, որովհետև առնվազն 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում կա, իսկ եկամուտների հավաքագրումն ավելի վատ վիճակում է լինելու։Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացն իշխանությունները փաթեթավորում են «հակակոռուպցիոն պայքարի» անվան տակ, մինչդեռ, ըստ նրա, կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանություն։«Այն իշխանությունը, որը, օրինակ, «ԱՆԻՖ» հիմնադրամով 25 միլիարդ դրամ է ուղղակի մսխել, այն իշխանությունը, որ միայն 2024թ․ ընթացքում 2,4 միլիարդ դրամի միայն պադավատ է գնել, այն իշխանությունը, որը Սնուպ Դոգին 6 միլիոն դոլար է տվել ու էդ փողերը հետ չի կարողանում ստանալ, էդ իշխանությունը գնացել, խեղճ ու կրակ ժողովրդին ասում է՝ վերջին կոպեկներդ գրի»,- նշեց պատգամավորը։Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել սոցիալական ծրագրերից, կարող են հայտարարագիր լրացնել, սակայն դա չպետք է համընդհանուր պահանջ ու պարտադրանք դառնա։«Ընդամենը մի քանի տարում 3 միլիոն վարչապետը դարձել են 3 միլիոն տուգանքի մատերիալ»,- եզրափակեց իր ելույթն ընդդիմադիր պատգամավորը։Դրանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ հայտարարագիր լրացնելուց վախենում է նա, ով թաքցնելու բան ունի։ Իսկ պետությունից թաքցնելը նշանակում է պետությունից գողանալ։ Սիմոնյանը համաձայնեց միայն ԱՆԻՖ-ի հարցում՝ նշելով, որ այստեղ խնդիր կա, և հարցը պետք է ուսումնասիրվի։ Սակայն հայտարարագրի հարցում հորդորեց ընդդիմադիր պատգամավորին մի կողմ դնել քաղաքական հայացքներն ու գիտակցել, որ թափանցիկությունը կոռուպցիայի դեմ է, ու դա չի նշանակում լրացուցիչ հարկվել։Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։Հայտարարագրման համակարգն այս պահին չի գործում. տվյալների բազան է ներբեռնվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82088859_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ff1a225d26704ccc2d0c677df7f02107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայտարարագիր, աննա գրիգորյան, ալեն սիմոնյան, վարչապետ
հայաստան, հայտարարագիր, աննա գրիգորյան, ալեն սիմոնյան, վարչապետ
Ասում են՝ հայտարարագրի, որ հասկանանք՝ վերջին կոպեկը որտեղից ենք քերելու․ Աննա Գրիգորյան
17:48 21.01.2025 (Թարմացված է: 17:49 21.01.2025) Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը հայտարարագրման գործընթացը փաթեթավորում է «հակակոռուպցիոն պայքարի» անվան տակ, մինչդեռ կոռուպցիան այնտեղ է, որտեղ իշխանությունն է։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լծվել են հայտարարագրման պրոցեսի հերոսացմանը, մինչդեռ ամեն ինչ արվում է բյուջեն լցնելու համար։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
Նա հիշեցրեց՝ իշխանությունները նախորդ տարվա համար խոստացել էին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, սակայն կարողացել են ապահովել ընդամենը 5 տոկոսը։ Դրա հետևանքով բյուջեի եկամուտները 200 միլիարդ դրամով պակաս են հավաքագրվել։ Պատգամավորը վստահ է՝ այս տարին ավելի վատն է լինելու, որովհետև առնվազն 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում կա, իսկ եկամուտների հավաքագրումն ավելի վատ վիճակում է լինելու։
«Մարդիկ այս բյուջեն լցնելու խնդիր ունեն, դրա համար ավելացվել են գույքահարկը, տրանսպորտի գինը, կարմիր գծերի գինը, ընդ որում՝ քաղաքում ժամերով պտտվես, մի փոքր հատված չես գտնի, որ կանգնես, ավելացվել են փաստաբանների, նոտարների հարկերը, որոնք ուղիղ անդրադառնալու են քաղաքացիների վրա։ Ավելացել է շրջհարկը, նույնիսկ՝ սուրճի ապարատների համար նախատեսված գումարը։ Սա էլ հերիք չէ, հիմա էլ մարդկանց ասում են՝ գնա, հայտարարագրի, որ մենք հասկանանք՝ ձեր վերջին կոպեկը որտեղ է, որ էդտեղից էլ կարողանանք հարկ քերել»,- ասում է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացն իշխանությունները փաթեթավորում են «հակակոռուպցիոն պայքարի» անվան տակ, մինչդեռ, ըստ նրա, կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանություն։
«Այն իշխանությունը, որը, օրինակ, «ԱՆԻՖ» հիմնադրամով 25 միլիարդ դրամ է ուղղակի մսխել, այն իշխանությունը, որ միայն 2024թ․ ընթացքում 2,4 միլիարդ դրամի միայն պադավատ է գնել, այն իշխանությունը, որը Սնուպ Դոգին 6 միլիոն դոլար է տվել ու էդ փողերը հետ չի կարողանում ստանալ, էդ իշխանությունը գնացել, խեղճ ու կրակ ժողովրդին ասում է՝ վերջին կոպեկներդ գրի»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել սոցիալական ծրագրերից, կարող են հայտարարագիր լրացնել, սակայն դա չպետք է համընդհանուր պահանջ ու պարտադրանք դառնա։
«Ընդամենը մի քանի տարում 3 միլիոն վարչապետը դարձել են 3 միլիոն տուգանքի մատերիալ»,- եզրափակեց իր ելույթն ընդդիմադիր պատգամավորը։
Դրանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ հայտարարագիր լրացնելուց վախենում է նա, ով թաքցնելու բան ունի։ Իսկ պետությունից թաքցնելը նշանակում է պետությունից գողանալ։ Սիմոնյանը համաձայնեց միայն ԱՆԻՖ-ի հարցում՝ նշելով, որ այստեղ խնդիր կա, և հարցը պետք է ուսումնասիրվի։ Սակայն հայտարարագրի հարցում հորդորեց ընդդիմադիր պատգամավորին մի կողմ դնել քաղաքական հայացքներն ու գիտակցել, որ թափանցիկությունը կոռուպցիայի դեմ է, ու դա չի նշանակում լրացուցիչ հարկվել։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է
հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։