https://arm.sputniknews.ru/20241230/arajin-tiknanc-aktivutjuny-karvogh-e-vat-avartvel-nranc-amusinneri-hamar-84444454.html
Առաջին տիկնանց ակտիվությունը կարող է վատ ավարտվել նրանց ամուսինների համար
Առաջին տիկնանց ակտիվությունը կարող է վատ ավարտվել նրանց ամուսինների համար
Sputnik Արմենիա
Շատ դժվար է համաձայնել 19-րդ դարի ֆրանսիացի գրող Դելֆինա Ժիրարդենի հետ, որն ասել է. «Կինը թագավորում է, բայց չի կառավարում»։ Ինչպե՞ս թե չի կառավարում։ 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T23:14+0400
2024-12-30T23:14+0400
2024-12-30T23:14+0400
5 րոպե դուլյանի հետ
արմեն դուլյան
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1916/73/19167351_0:0:1600:901_1920x0_80_0_0_ed0601de82afec71f03422ec1bb67b9a.jpg
Վերցրեք, թեկուզ, Միացյալ Նահանգների պատմությունը, և անմիջապես կհամոզվեք, որ առաջին լեդիներից շատերն առնվազն փորձել են միջամտել երկրի կառավարմանը։ Վուդրո Վիլսոնի կինն, օրինակ, պատմաբանների կարծիքով, չափազանց ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհի ամենահզոր տերության կառավարմանը։ Որոշ ժամանակ նա ամուսնու անձնական քարտուղարն էր և ներկա էր նրա բոլոր հանդիպումներին, իսկ 1919-ին, երբ Վուդրո Վիլսոնը կաթված ստացավ, Էդիտ Վիլսոնը փաստորեն ստանձնեց նախագահի աշխատակազմի ղեկավարությունը՝ միաժամանակ փորձելով թաքցնել ամուսնու հիվանդությունը։ Ընդդիմադիրները խիստ վրդովված էին և առաջին լեդիին անվանում էին «նախագահի պաշտոնակատար», բայց այս վիճակը մոտ երկու տարի շարունակվեց և տևեց մինչև 1921 թվականը, երբ ավարտվեց Վուդրո Վիլսոնի պաշտոնավարման ժամկետը։ Ճիշտ կանխատեսումներ արած Վովանգային չեն հասնի. սխալ գուշակություններ անելու նուրբ արվեստըԻհարկե, կարող եք ասել, որ այս ամենը պատահել է մոտ 100 տարի առաջ, բայց ախր, այս նախատոնական դեկտեմբերյան օրերն էլ են նշանավորվել առաջին լեդիների հետ կապված սկանդալներով։ Համաձայնե′ք, շատ բնական ու գովելի է, երբ սիրող կինը փորձում է ամեն կերպ պաշտպանել ամուսնուն, բայց երբ դա վերածվում է քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների, այդ անհագ սերը, կներե′ք, պետք է դառնա նաև դատախազության մտահոգության առարկա։ Հենց այդպես էլ եղավ Իսրայելում, որի գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան հետաքննություն է սկսել պարզելու համար այն մեղադրանքների արդարացիությունը, ըստ որոնց, Իսրայելի վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն, հանձնարարել է վարչապետի նախկին օգնականին ստիպել ոստիկանությանը դաժան հաշվեհարդար տեսնել հակակառավարական ցույցերի մասնակիցների հետ, ինչպես նաև սոցիալական ցանցերում վարկաբեկիչ արշավ նախաձեռնել Բենյամին Նեթանյահուի «թշնամիների», առաջին հերթին՝ երկրի գլխավոր դատախազի դեմ։Իսրայելցիներից շատերը խիստ զայրացած են՝ ինչպե՞ս կարող է նման բան թույլ տալ իրեն առաջին տիկինը. հրահանգել բողոքի ցույցեր կազմակերպել գլխավոր դատախազության առջև։ Իրոք, շատ դժվար է պատկերացնել, մանավանդ որ Հայաստանում մենք բոլորովին այլ, բացառապես դրական պատկերի ականատեսն ենք դառնում՝ պարբերաբար տեսնելով հեռուստատեսությամբ, թե ինչպես են երկրի առաջին տիկինը և գլխավոր դատախազը տարբեր միջոցառումների ժամանակ միմյանց կողքին նստած մտերմիկ զրուցում։ Այնինչ, Իսրայելում դատախազությունը ոչ միայն խարդախության, վստահությունը չարաշահելու և կաշառելու մեղադրանքներ է ներկայացրել վարչապետին, այլև հետաքննություն է սկսել նրա կնոջ նկատմամբ։ Խայտառակությո′ւն,- հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարարը։Հարավային Կորեայի նախագահի կինը, տեղական մամուլի վկայությամբ, այնքան էր սիրում ամեն տեղ երևալ ու ցուցադրել իրեն, այնքան սկանդալների մեջ էր ներքաշված, որ հանրության մի զգալի մասը նրան պարզապես այլևս տանել չէր կարողանում։ Նրան մեղադրում էին գրագողության, բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթերը կեղծելու, թանկարժեք նվերներ ընդունելու և պարզապես ցուցամոլության մեջ։ Արևմտյան լրատվամիջոցներից մեկը Հարավային Կորեայի առաջին լեդիին համեմատել է Լյուդովիկոս 16-րդի տիկնոջ՝ Մարիա-Անտուանետայի հետ, որն անպայման ցանկանում էր նորաձևության թելադրողը դառնալ և շարունակ խառնվում էր պետական գործերին։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ Հարավային Կորեայում բազմաթիվ քաղաքական գործիչներ պարզապես ատում էին նախագահի տիկնոջը, իսկ ընդդիմությունը համառորեն պահանջում էր հետաքննել նրա հետ կապված որոշ բացահայտումներ, որոնց մասին ահազանգում էր մամուլը։Նախագահն անընդհատ փորձում էր արդարացնել կնոջը՝ պնդելով, թե նա իր պատճառով է տառապում և հենց իր դեմ են ուղղված նրան հասցեագրված բոլոր մեղադրանքները։ Որոշ վերլուծաբաններ պնդում են՝ հենց կնոջը պաշտպանելու անզորությունն ի վերջո հանգեցրեց այն բանին, որ նախագահը դիմեց այդ անտրամաբանական քայլին՝ զորք դուրս բերեց փողոց, ինչը, սակայն, տևեց ընդամենը մի քանի ժամ։ Կարծես հուսահատության արտահայտություն լիներ՝ տե′ս, սիրելի′ս, հանուն քեզ՝ թեկուզ ռազմական դրություն։Արդյունքը՞։ Նախագահը պաշտոնազրկված է, իսկ այն մարդիկ, որոնք դեռ երեկ սիրաշահում ու գովեստներ էին շռայլում առաջին լեդիի հասցեին, այսօր մեծ հաճույքով դույլերով կեղտաջուր են թափում այդ կնոջ վրա։ Ինչպես ասում են նույն ֆրանսիացիները՝ էրեգ լավ էր, քանց վուր էսօր…
https://arm.sputniknews.ru/20241228/qim-qardashjany-qaghaqapet-erbemn-irakananum-en-amenaanhavanakan-kankhatesumnery-84394547.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1916/73/19167351_0:0:1432:1073_1920x0_80_0_0_eb7e208407db35f2261ee3dd7cea9659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան, նախագահ
5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան, նախագահ
Առաջին տիկնանց ակտիվությունը կարող է վատ ավարտվել նրանց ամուսինների համար
Շատ դժվար է համաձայնել 19-րդ դարի ֆրանսիացի գրող Դելֆինա Ժիրարդենի հետ, որն ասել է. «Կինը թագավորում է, բայց չի կառավարում»։ Ինչպե՞ս թե չի կառավարում։
Վերցրեք, թեկուզ, Միացյալ Նահանգների պատմությունը, և անմիջապես կհամոզվեք, որ առաջին լեդիներից շատերն առնվազն փորձել են միջամտել երկրի կառավարմանը։
Վուդրո Վիլսոնի կինն, օրինակ, պատմաբանների կարծիքով, չափազանց ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհի ամենահզոր տերության կառավարմանը։ Որոշ ժամանակ նա ամուսնու անձնական քարտուղարն էր և ներկա էր նրա բոլոր հանդիպումներին, իսկ 1919-ին, երբ Վուդրո Վիլսոնը կաթված ստացավ, Էդիտ Վիլսոնը փաստորեն ստանձնեց նախագահի աշխատակազմի ղեկավարությունը՝ միաժամանակ փորձելով թաքցնել ամուսնու հիվանդությունը։ Ընդդիմադիրները խիստ վրդովված էին և առաջին լեդիին անվանում էին «նախագահի պաշտոնակատար», բայց այս վիճակը մոտ երկու տարի շարունակվեց և տևեց մինչև 1921 թվականը, երբ ավարտվեց Վուդրո Վիլսոնի պաշտոնավարման ժամկետը։
Իհարկե, կարող եք ասել, որ այս ամենը պատահել է մոտ 100 տարի առաջ, բայց ախր, այս նախատոնական դեկտեմբերյան օրերն էլ են նշանավորվել առաջին լեդիների հետ կապված սկանդալներով։ Համաձայնե′ք, շատ բնական ու գովելի է, երբ սիրող կինը փորձում է ամեն կերպ պաշտպանել ամուսնուն, բայց երբ դա վերածվում է քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների, այդ անհագ սերը, կներե′ք, պետք է դառնա նաև դատախազության մտահոգության առարկա։ Հենց այդպես էլ եղավ Իսրայելում, որի գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան հետաքննություն է սկսել պարզելու համար այն մեղադրանքների արդարացիությունը, ըստ որոնց, Իսրայելի վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն, հանձնարարել է վարչապետի նախկին օգնականին ստիպել ոստիկանությանը դաժան հաշվեհարդար տեսնել հակակառավարական ցույցերի մասնակիցների հետ, ինչպես նաև սոցիալական ցանցերում վարկաբեկիչ արշավ նախաձեռնել Բենյամին Նեթանյահուի «թշնամիների», առաջին հերթին՝ երկրի գլխավոր դատախազի դեմ։
Իսրայելցիներից շատերը խիստ զայրացած են՝ ինչպե՞ս կարող է նման բան թույլ տալ իրեն առաջին տիկինը. հրահանգել բողոքի ցույցեր կազմակերպել գլխավոր դատախազության առջև։ Իրոք, շատ դժվար է պատկերացնել, մանավանդ որ Հայաստանում մենք բոլորովին այլ, բացառապես դրական պատկերի ականատեսն ենք դառնում՝ պարբերաբար տեսնելով հեռուստատեսությամբ, թե ինչպես են երկրի առաջին տիկինը և գլխավոր դատախազը տարբեր միջոցառումների ժամանակ միմյանց կողքին նստած մտերմիկ զրուցում։ Այնինչ, Իսրայելում դատախազությունը ոչ միայն խարդախության, վստահությունը չարաշահելու և կաշառելու մեղադրանքներ է ներկայացրել վարչապետին, այլև հետաքննություն է սկսել նրա կնոջ նկատմամբ։ Խայտառակությո′ւն,- հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարարը։
Այո′, սերը հզոր բան է։ Դրանում ևս մեկ անգամ համոզվեցինք Հարավային Կորեայի օրինակով։ Երևի գիտեք, որ այս ամիս այնտեղ արտառոց բան պատահեց։ Նախագահ Յուն Սոկ Յոլը անսպասելիորեն, առանց որևէ ակնհայտ պատճառի ռազմական դրություն հայտարարեց, ծանր տեխնիկա դուրս բերեց մայրաքաղաքի փողոցները և կասեցրեց խորհրդարանի գործունեությունը։ Սակայն պատգամավորներն այնուամենայնիվ կարողացան ճեղքել ոստիկանության պատնեշը, մտնել պառլամենտ և չեղարկել նախագահի հայտարարած ռազմական դրությունը։ Ո՞վ էր նախագահի այս անհեթեթ քայլի մեղավորը հարցին քաղաքագետները պատասխանում են ֆրանսիական հայտնի համառոտ արտահայտությամբ. «Cherchez la femme», այսինքն՝ ինչը կստիպի դիմել այդ քայլին, թե չլինի առաջին լեդին։
Հարավային Կորեայի նախագահի կինը, տեղական մամուլի վկայությամբ, այնքան էր սիրում ամեն տեղ երևալ ու ցուցադրել իրեն, այնքան սկանդալների մեջ էր ներքաշված, որ հանրության մի զգալի մասը նրան պարզապես այլևս տանել չէր կարողանում։ Նրան մեղադրում էին գրագողության, բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթերը կեղծելու, թանկարժեք նվերներ ընդունելու և պարզապես ցուցամոլության մեջ։ Արևմտյան լրատվամիջոցներից մեկը Հարավային Կորեայի առաջին լեդիին համեմատել է Լյուդովիկոս 16-րդի տիկնոջ՝ Մարիա-Անտուանետայի հետ, որն անպայման ցանկանում էր նորաձևության թելադրողը դառնալ և շարունակ խառնվում էր պետական գործերին։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ Հարավային Կորեայում բազմաթիվ քաղաքական գործիչներ պարզապես ատում էին նախագահի տիկնոջը, իսկ ընդդիմությունը համառորեն պահանջում էր հետաքննել նրա հետ կապված որոշ բացահայտումներ, որոնց մասին ահազանգում էր մամուլը։
28 դեկտեմբերի 2024, 21:52
Նախագահն անընդհատ փորձում էր արդարացնել կնոջը՝ պնդելով, թե նա իր պատճառով է տառապում և հենց իր դեմ են ուղղված նրան հասցեագրված բոլոր մեղադրանքները։ Որոշ վերլուծաբաններ պնդում են՝ հենց կնոջը պաշտպանելու անզորությունն ի վերջո հանգեցրեց այն բանին, որ նախագահը դիմեց այդ անտրամաբանական քայլին՝ զորք դուրս բերեց փողոց, ինչը, սակայն, տևեց ընդամենը մի քանի ժամ։ Կարծես հուսահատության արտահայտություն լիներ՝ տե′ս, սիրելի′ս, հանուն քեզ՝ թեկուզ ռազմական դրություն։
Արդյունքը՞։ Նախագահը պաշտոնազրկված է, իսկ այն մարդիկ, որոնք դեռ երեկ սիրաշահում ու գովեստներ էին շռայլում առաջին լեդիի հասցեին, այսօր մեծ հաճույքով դույլերով կեղտաջուր են թափում այդ կնոջ վրա։ Ինչպես ասում են նույն ֆրանսիացիները՝ էրեգ լավ էր, քանց վուր էսօր…