https://arm.sputniknews.ru/20250120/operajin-tatrvoni-anvanumic-uzum-en-hanel-azgajin-bary-azhum-vitshum-en-84930199.html
Օպերային թատրոնի անվանումից ուզում են հանել «ազգային» բառը. ԱԺ–ում վիճում են
Օպերային թատրոնի անվանումից ուզում են հանել «ազգային» բառը. ԱԺ–ում վիճում են
Sputnik Արմենիա
Հայաստանում գործում է ազգային կարգավիճակ ունեցող 11 մշակութային հաստատություն։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T13:42+0400
2025-01-20T13:42+0400
2025-01-20T13:49+0400
լիլիթ գալստյան
դանիել դանիելյան
սիսակ գաբրիելյան
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902422_0:85:1600:985_1920x0_80_0_0_73e434b68831f35ec127c64a0725b44a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը։«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։Փոխարենը, հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում կլինի «համապետական» բառը։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ այդպիսով իջեցվում է վերը նշված մշակութային կառույցների նշանակությունը։«Ըստ էության, այս նախագծով կոնցեպտուալ փոփոխություն է նախատեսվում անել. դուրս է մնում «ազգային» կարգավիճակը։ Ընդհանուր 11 կառույցի շնորհվել է «ազգային» կարգավիճակ իրենց մշակութային գործունեության բացառիկ առաքելություն և դերակատարություն ունենալու համար։ Նախագծով պատճառաբանվում է, թե այդ բառը փոխարինվում է «համապետական»–ով, շեշտելով պետության դերակատարությունը։ Այդ կառույցներն այսպես թե այնպես պետական են»,– նշեց Գալստյանը։Նա հետաքրքրվեց` ինչու է նման փոփոխությունն անհրաժեշտ, ինչին ի պատասխան` Դանիելյանը շեշտեց` մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Գալստյանը մեղադրեց փոխնախարարին բոլորին մոլորեցնելու փորձ անելու կամ նախագծին լավ չտիրապետելու մեջ և հակադարձեց` մեջբերելով հոդվածներից մեկը։ Ըստ դրա` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, ստեղծված և գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանելու են իրենց կարգավիճակը։ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորին՝ նշելով, որ այսօր, ըստ էության, նսեմացվում են մարզերում գործող մյուս հաստատությունները, որոնք իրենց անվան մեջ չունեն «ազգային» բառը: «Ազգային» բառը «պետականով» փոխարինելը պարտադրված քայլ է. մշակութաբան«Ի դեպ, ԿԳՄՍՆ–ի ներդրած նոր կարգի արդյունքում, ինձ վստահեցնում են, որ Օպերայում և տիկնիկային թատրոնում միջին աշխատավարձը 300 000-600 000 դրամի է հասնում։ Առաջիկայում նոր թատրոն էլ է միանալու։ Պատրաստվում ենք նաև թատրոնների ղեկավար անձնակազմին խրախուսել` տնօրենը ներկայացումից գոյացած հասույթից որոշակի պարգևավճար կունենա։ Որքան լավ ներկայացումներ բեմադրվեն ու հանդիսատեսն էլ շատ լինի, ապա ամեն ամսյա աշխատավարձին կգումարվի նաև պարգևավճարը»,– նշեց Գաբրիելյանը։Կրկին անդրադառնալով նոր դասակարգմանը, նա շեշտեց` առաջին հերթին այն ենթադրելու է համապատասխան հաստատությունների պարտավորությունները հայկական մշակույթի տարածման գործում:Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին էր ՀՀ կառավարությունը առաջարկել մշակութային տարբեր հաստատությունների անվան «ազգային» բառը փոխարինել «պետականով»։ Այն ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել էր` անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902422_88:0:1512:1068_1920x0_80_0_0_bbf8e6d5c08df38d13d79ed8e2cb6791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիլիթ գալստյան, դանիել դանիելյան, սիսակ գաբրիելյան, մշակույթ
լիլիթ գալստյան, դանիել դանիելյան, սիսակ գաբրիելյան, մշակույթ
Օպերային թատրոնի անվանումից ուզում են հանել «ազգային» բառը. ԱԺ–ում վիճում են
13:42 20.01.2025 (Թարմացված է: 13:49 20.01.2025) Հայաստանում գործում է ազգային կարգավիճակ ունեցող 11 մշակութային հաստատություն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը։
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Փոխարենը, հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում կլինի «համապետական» բառը։
«Նախագիծը, եթե հավանության արժանանա, ապա Հայաստանի Հանրապետությունն իր անկախության օրվանից ի վեր, առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, դինամիկ, մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,– նշեց Դանիելյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ այդպիսով իջեցվում է վերը նշված մշակութային կառույցների նշանակությունը։
«Ըստ էության, այս նախագծով կոնցեպտուալ փոփոխություն է նախատեսվում անել. դուրս է մնում «ազգային» կարգավիճակը։ Ընդհանուր 11 կառույցի շնորհվել է «ազգային» կարգավիճակ իրենց մշակութային գործունեության բացառիկ առաքելություն և դերակատարություն ունենալու համար։ Նախագծով պատճառաբանվում է, թե այդ բառը փոխարինվում է «համապետական»–ով, շեշտելով պետության դերակատարությունը։ Այդ կառույցներն այսպես թե այնպես պետական են»,– նշեց Գալստյանը։
Նա հետաքրքրվեց` ինչու է նման փոփոխությունն անհրաժեշտ, ինչին ի պատասխան` Դանիելյանը շեշտեց` մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Գալստյանը մեղադրեց փոխնախարարին բոլորին մոլորեցնելու փորձ անելու կամ նախագծին լավ չտիրապետելու մեջ և հակադարձեց` մեջբերելով հոդվածներից մեկը։ Ըստ դրա` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, ստեղծված և գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանելու են իրենց կարգավիճակը։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորին՝ նշելով, որ այսօր, ըստ էության, նսեմացվում են մարզերում գործող մյուս հաստատությունները, որոնք իրենց անվան մեջ չունեն «ազգային» բառը:
«Ի դեպ, ԿԳՄՍՆ–ի ներդրած նոր կարգի արդյունքում, ինձ վստահեցնում են, որ Օպերայում և տիկնիկային թատրոնում միջին աշխատավարձը 300 000-600 000 դրամի է հասնում։ Առաջիկայում նոր թատրոն էլ է միանալու։ Պատրաստվում ենք նաև թատրոնների ղեկավար անձնակազմին խրախուսել` տնօրենը ներկայացումից գոյացած հասույթից որոշակի պարգևավճար կունենա։ Որքան լավ ներկայացումներ բեմադրվեն ու հանդիսատեսն էլ շատ լինի, ապա ամեն ամսյա աշխատավարձին կգումարվի նաև պարգևավճարը»,– նշեց Գաբրիելյանը։
Կրկին անդրադառնալով նոր դասակարգմանը, նա շեշտեց` առաջին հերթին այն ենթադրելու է համապատասխան հաստատությունների պարտավորությունները հայկական մշակույթի տարածման գործում:
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին էր ՀՀ կառավարությունը առաջարկել մշակութային տարբեր հաստատությունների անվան
«ազգային» բառը փոխարինել «պետականով»։ Այն ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել էր` անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական: