00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազգային» բառը «պետականով» փոխարինելը պարտադրված քայլ է. մշակութաբան

CC BY-SA 3.0 / 23artashes / Sundukyan State Academic Theatre of YerevanԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Բաժանորդագրվել
Արվեստաբանի կարծիքով` ազգայինի գիտակցումը բավական ցածր մակարդակի վրա է, ու դա գալիս է տարիների ընթացքում մեր կորցրած կրթության որակից։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Մշակութային օջախների անվան «ազգային» բառը դաձնելով «պետական»՝ իշխանությունը հետևում է ամեն ինչ գլոբալիզացնելու ու ազգային շեշտադրումներից զերծ մնալու միջազգային քաղաքականությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արվեստաբան Տաթև Համբարձումյանը` մեկնաբանելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։
«Մինչ այս վարած քաղաքականությունից ենթադրելի է, որ ոչ միայն բառը կփոխվի, այլ նաև բովանդակային փոփոխություններ կլինեն։ Քանի որ այդ գլոբալիզացիան, որ գովերգվում է հիմա ամբողջ աշխարհում, ենթադրում է ստվերել ազգային ամեն ինչ»,– ասաց նա։
Մշակութաբանի կարծիքով՝ սա ձուլվելու ևս մեկ տարբերակ է, որպեսզի ազգը չունենա իր խոսքն ու ինքնուրույն լինելու նկրտումները։ Այս գործընթացը, ըստ նրա, պետականության դեմ է արվում։
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է մշակութային օջախների անվան «ազգային» բառը դարձնել «պետական»։ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն ներառվել է ԱԺ–ի լիագումար նիստերի օրակարգում։
Ըստ արվեստաբանի, այս ամենը արվում է հեշտությամբ ու առանց ավելորդ աղմուկի, քանի որ պատերազմից հետո ազգը պայքարելու ուժ չունի, այդչափ կորուստներից հետո ամեն ինչ գիտակցաբար կամ անգիտակցաբար արժեզրկվել է։
Ազգային արժեքները արդեն վաղուց կարևոր ու նշանակալից դեր չունեն հայ հասարկության կյանքում։
«Մեզ մոտ ազգայինի գիտակցումը բավական ցածր մակարդակի վրա է, դա գալիս է մեր տարիների կորցրած կրթության որակից ու այս պահին, կարծում եմ, ամեն ինչ վաղուց կորած է»,– նշեց նա։
Մյուս կողմից էլ, ըստ նրա, խնդիրն այն է, որ «ազգային» հասկացողությունը հստակեցված չէ։ Մասնագետի կարծիքով` այն լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ ոչ ոք այս պահին չի կարող ասել ինչն է ազգային և ինչը` ոչ։
«Ոչ ոք չի ասում, թե ինչն է ազգային` մանրանկարչությո՞ւնը, ժողովրդական ե՞րգը, հայերեն հնչող ցանկացած բա՞ն, թե ի՞նչը, պետք է բնորոշումները ճշտել...»,– ասում է նա։
Ըստ Տաթև Համբարձումյանի` սա պարտադրված քայլ է նաև ՀՀ իշխանությունների համար։ Նա չի բացառում, որ կատարողները չեն ուզում դա անել, բայց պարտավոր են։
Լրահոս
0