https://arm.sputniknews.ru/20250120/kvoghmnakalutjunn-anynduneli-e-bajramvovy-erevani-ev-baqvi-mijev-amn-mijnvordutjan-masin-84931699.html
Կողմնակալությունն անընդունելի է. Բայրամովը՝ Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ–ի միջնորդության մասին
Կողմնակալությունն անընդունելի է. Բայրամովը՝ Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ–ի միջնորդության մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի նախարարն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T14:07+0400
2025-01-20T14:07+0400
2025-01-20T14:12+0400
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
ջեյհուն բայրամով
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34274419_0:55:2930:1703_1920x0_80_0_0_69dc897a33f063a64ad343494d1e7988.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը միակողմանի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։Բայրամովը հայտնել է, որ 2025 թվականին կշարունակի շփումները հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն հերթական հանդիպման օրը դեռևս որոշված չէ։ Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա։Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են` ներառյալ նախաբանը, Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանի և 15 հոդվածների շուրջ։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34274419_199:0:2930:2048_1920x0_80_0_0_e8d5523e01310c5a43e7ac76fa6f918e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, ջեյհուն բայրամով, ամն
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, ջեյհուն բայրամով, ամն
Կողմնակալությունն անընդունելի է. Բայրամովը՝ Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ–ի միջնորդության մասին
14:07 20.01.2025 (Թարմացված է: 14:12 20.01.2025) Ադրբեջանցի նախարարն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը միակողմանի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
«Նման գործողություններն անընդունելի են մի կողմի համար, որն իրեն որպես միջնորդ է ներկայացնում: Կողմնակալությունն անընդունելի է, սակայն մենք դա նկատել ենք հեռացող վարչակազմի գործողություններում»,- ասել է նա լրագրողներին՝ չմեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Բայրամովը հայտնել է, որ 2025 թվականին կշարունակի շփումները հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն հերթական հանդիպման օրը դեռևս որոշված չէ։ Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են` ներառյալ նախաբանը, Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանի և 15 հոդվածների շուրջ։