https://arm.sputniknews.ru/20250120/arajik-harutjunjani-cucmunqy-patahakan-cher-abrahamjany-baqvi-npatakneri-masin-84932514.html
Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը» պատահական չէր. Աբրահամյանը` Բաքվի նպատակների մասին
Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը» պատահական չէր. Աբրահամյանը` Բաքվի նպատակների մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը նշում է` խնդիրը ոչ թե Ադրբեջանում հայտնված անձինք են, այլ այն, որ այդ գործն օգտագործվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձևավորելու համար։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T14:19+0400
2025-01-20T14:19+0400
2025-01-20T14:22+0400
արցախ
հայաստան
տիգրան աբրահամյան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65612554_141:249:1591:1065_1920x0_80_0_0_dbd2b68e89e3bd18af8dce7daaf58b5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանը ցանկանում է նոր քաղաքական և քարոզչական «քեյսեր» ստանալ, որոնք հետո կօգտագործի Հայաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։Նրա խոսքով` ակնհայտ է, որ դատական գործընթացում արդարություն չկա, և դա ցույց տվեց Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձը։Նա ընդգծեց` պատահական չէ, որ ադրբեջանական կողմը հրապարակել է ԼՂՀ նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը». նա իբր հայտարարել է, թե 2020 թվականին Գյանջան հրթիռակոծելու հրաման չի տվել։Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65612554_141:0:1561:1065_1920x0_80_0_0_140f94e78da4bc6747436a54275ccb18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, տիգրան աբրահամյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
արցախ, հայաստան, տիգրան աբրահամյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը» պատահական չէր. Աբրահամյանը` Բաքվի նպատակների մասին
14:19 20.01.2025 (Թարմացված է: 14:22 20.01.2025) Ընդդիմադիր պատգամավորը նշում է` խնդիրը ոչ թե Ադրբեջանում հայտնված անձինք են, այլ այն, որ այդ գործն օգտագործվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձևավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանը ցանկանում է նոր քաղաքական և քարոզչական «քեյսեր» ստանալ, որոնք հետո կօգտագործի Հայաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ դատական գործընթացում արդարություն չկա, և դա ցույց տվեց Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձը։
«Խնդիրը ոչ թե Ադրբեջանում հայտնված անձինք են, այլ այն, որ այդ գործն օգտագործվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ձևավորման համար»,–ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց` պատահական չէ, որ ադրբեջանական կողմը հրապարակել է ԼՂՀ նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի
«ցուցմունքը». նա իբր հայտարարել է, թե 2020 թվականին Գյանջան հրթիռակոծելու հրաման չի տվել։
Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում
սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը
Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։