https://arm.sputniknews.ru/20250119/erb-durs-kganq-aviacivon-sev-cucakic-erevany-spasum-e-em-handznazhvoghvovi-pataskhanin-84882426.html
Ե՞րբ դուրս կգանք ավիացիոն «սև ցուցակից». Երևանը սպասում է ԵՄ հանձնաժողովի պատասխանին
Ե՞րբ դուրս կգանք ավիացիոն «սև ցուցակից». Երևանը սպասում է ԵՄ հանձնաժողովի պատասխանին
Sputnik Արմենիա
Հայաստանի` «սև ցուցակից» դուրս գալու գործընթացը սկսվել է 2024 թվականի նոյեմբերին։ 19.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-19T09:55+0400
2025-01-19T09:55+0400
2025-01-19T09:55+0400
եվրամիություն
սև ցուցակ
ավիաընկերություն
հայաստան
քաղավիացիա
քաղավիացիայի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741561_0:84:1601:984_1920x0_80_0_0_2f6773b2dedb01e9364f76b6a506f6fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հայաստանը վերացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2020 թվականին կատարած գնահատողական այցի շրջանակներում հայտնաբերված հիմնական թերությունները, որոնց պատճառով հայտնվել էր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Նշենք, որ 2020 թ. հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: Հայկական ավիացիայում հայտնաբերվել էր 41 թերություն։ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը բազմիցս նշել է, որ գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, նրանց աշխատավարձերը բարձր չեն եղել, ինչը հանգեցրել է նրան, որ նրանցից շատերը գնացել են մասնավոր ավիաընկերություններ ու տեղափոխվել այլ երկրներ: Դա էլ դարձել է Հայաստանին «սև ցուցակում» ընդգրկելու հիմքերից մեկը։Նախարարությունից հայտնել են նաև, որ Հայաստանը դիմել է ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինությանը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին` նախաձեռնելով «սև ցուցակից» հայկական ավիաընկերություններին դուրս բերելու գործընթացի մեկնարկը։Ավիափոխադրողին լիցենզիայից զրկելու օրենքը կարող է դուրս բերել ՀՀ-ն եվրոպական «սև ցուցակից»Սակայն մեկնարկը տրվել է միայն նոյեմբերի 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչների և Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենության հետ առաջին հանդիպումը։Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը վերացված թերությունները փոխանցել է հանձնաժողովի տնօրենությանը ՝ փաստաթուղթը պաշտոնապես վավերացնելու և համապատասխան որոշում կայացնելու համար:Գերատեսչությունում նշել են նաև, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր' վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։Ի հեճուկս «սև ցուցակի»․ ինչպես են վրացիներն Armenia–ին օգնելու թռչել ԵվրոպաՀիշեցնենք, որ «սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020 թ. հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741561_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f81c3aca81a4841056ee6c0c37a04dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, սև ցուցակ, ավիաընկերություն, հայաստան, քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե
եվրամիություն, սև ցուցակ, ավիաընկերություն, հայաստան, քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե
Ե՞րբ դուրս կգանք ավիացիոն «սև ցուցակից». Երևանը սպասում է ԵՄ հանձնաժողովի պատասխանին
Հայաստանի` «սև ցուցակից» դուրս գալու գործընթացը սկսվել է 2024 թվականի նոյեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հայաստանը վերացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2020 թվականին կատարած գնահատողական այցի շրջանակներում հայտնաբերված հիմնական թերությունները, որոնց պատճառով հայտնվել էր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։ Այս մասին
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշենք, որ 2020 թ. հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: Հայկական ավիացիայում հայտնաբերվել էր 41 թերություն։
ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը բազմիցս նշել է, որ գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, նրանց աշխատավարձերը բարձր չեն եղել, ինչը հանգեցրել է նրան, որ նրանցից շատերը գնացել են մասնավոր ավիաընկերություններ ու տեղափոխվել այլ երկրներ: Դա էլ դարձել է Հայաստանին «սև ցուցակում» ընդգրկելու հիմքերից մեկը։
Նախարարությունից հայտնել են նաև, որ Հայաստանը դիմել է ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինությանը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին` նախաձեռնելով «սև ցուցակից» հայկական ավիաընկերություններին դուրս բերելու գործընթացի մեկնարկը։
Սակայն մեկնարկը տրվել է միայն նոյեմբերի 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչների և Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենության հետ առաջին հանդիպումը։
Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը վերացված թերությունները փոխանցել է հանձնաժողովի տնօրենությանը ՝ փաստաթուղթը պաշտոնապես վավերացնելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
«ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակից դուրս գալու հնարավոր ժամկետն արդեն իսկ կախված է ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինության կողմից ձեռնարկվելիք գործողությունների ժամկետներից»,– նշված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում նշել են նաև, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր' վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։
Հիշեցնենք, որ «սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020 թ. հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: