00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի հեճուկս «սև ցուցակի»․ ինչպես են վրացիներն Armenia–ին օգնելու թռչել Եվրոպա

© Sputnik / Aram NersesyanЗагрузка багажа
Загрузка багажа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերությունը չի մեկնաբանում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ կատարվող իրադարձությունները, սակայն հայկական փոխադրողը դեպի Եվրոպա թռիչքների հետ կապված որոշ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia ավիաընկերությունը Հայաստանում արտակարգ դրության ավարտից հետո նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի եվրոպական երկրներ։ Այդ հարցում նրան կօգնի Georgian Airways ավիաընկերությունը։ Armenia ավիաընկերության մարքեթինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը Sputnik Արմենիային ասաց, որ եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ավիաընկերության ինքնաթիռները Երևանից Լիոն թռիչքներ կիրականացնեն վրացական ծածկագրով։

Самолет Boeing 777 - Sputnik Արմենիա
Հայաստանը` «սև ցուցակում», կամ ինչպես փրկել քաղաքացիական ավիացիան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքային անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ այսուհետ հայկական ավիաընկերությունների վրա շահագործման արգելք կտարածվի, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանը «սև ցուցակում» հայտնվել է Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի, Նեպալի, Սուդանի և մի քանի այլ պետությունների հետ միասին։

«Մենք նախատեսում ենք Երևանից Լիոն թռիչքները վերսկսել արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո։ Սակայն ամեն ինչ կախված է հանգամանքներից և իրավիճակից»,-ասաց Կոստանդյանը։

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է «սև ցուցակում» ընդգրկվելու որոշմանը

Նրա խոսքով՝ քանի որ հայկական փոխադրողներին արգելված է թռչել եվրոպական երկրներ, Armenia-ն թռիչքներ կիրականացնի վրացական ծածկագրով։ Դա հնարավոր է հայկական ավիաընկերության և վրացական Georgian Airways-ի միջև կնքված ASMI (օդանավերի ցամաքային տեղաշարժի ցուցիչ) համաձայնագրից ելնելով։ Կոստանդյանը պարզաբանեց, որ այն ավիաընկերության ինքնաթիռներին հնարավորություն է տալիս ուղիղ չվերթեր իրականացնել Երևանից դեպի Լիոն՝ առանց Թբիլիսիում կանգ առնելու։

Ինչ վերաբերում է «սև ցուցակին», Կոստանդյանը նշեց, որ ներկա պահին ավիաընկերությունը չի մեկնաբանում իրավիճակը։ Նա նշեց միայն, որ ավիաընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ստեղծված իրավիճակում գոնե մեկ հայկական փոխադրող կարողանա չվերթեր իրականացնել դեպի Եվրոպա։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել է դեպի Լիոն չվերթերը միմիայն աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքների՝ սահմանների փակման, տեղաշարժի սահմանափակումների պատճառով և այլն։

«Այդ ուղղությամբ տոմսեր ձեռք բերած բոլոր ուղևորները կարող են մեկ տարվա ընթացքում այդ գումարն օգտագործել ավիաընկերության ցանկացած այլ կանոնավոր չվերթի համար։ Կամ, եթե նման հնարավորություն չի եղել, նրանց դիմումի հիման վրա ավիաընկերությունը գումարը կվերադարձնի»,-պարզաբանեց Կոստանդյանը։

Նա նշեց, որ ավիաընկերությունը չի հրաժարվում ուղևորների առջև իր ստանձնած պարտավորությունները կատարելուց։ Այս պահին բոլոր նրանց, ովքեր տոմսեր են ձեռք բերել, Armenia-ն երկու տարբերակ է առաջարկում։

Հիշեցնենք, որ Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և կանոնավոր չվերթեր է իրականացնում մի շարք ուղղություններով՝ դեպի Թել–Ավիվ, Բեյրութ, Մինվոդի, Վորոնեժ, Լիոն, Մոսկվա, Թբիլիսի։

Հայաստանի ավիաընկերությունները ներառվել են Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակում»

Լրահոս
0