https://arm.sputniknews.ru/20250118/israjelakan-harvatsneri-hetevanqvov-gazaji-hatvatsum-mek-orum-aveli-qan-20-mard-e-mahacel-84894173.html
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 20 մարդ է մահացել
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 20 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 899-ի։ 18.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-18T17:06+0400
2025-01-18T17:06+0400
2025-01-18T17:08+0400
իսրայել
գազայի հատված
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b2b3b6b90892156deeba1afb0bf19fd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է մահացել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունները շարունակվում են` չնայած Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրով նախանշված ժամկետին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ի առավոտյան:Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 899-ի, ևս 110 725 մարդ վիրավորվել է։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_57:0:2788:2048_1920x0_80_0_0_350f465fda078dd14079bf2d797a03da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, մահ
իսրայել, գազայի հատված, մահ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 20 մարդ է մահացել
17:06 18.01.2025 (Թարմացված է: 17:08 18.01.2025) 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 899-ի։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է մահացել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական օկուպացիոն զորքերը Գազայի հատվածում իրականացրել են ընտանիքների երեք զանգվածային սպանություն` 23 մարդ մահացել է, 83-ը` տուժել։ Մի շարք տուժածներ դեռևս փլատակներում են ու ճանապարհներին, շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադները չեն կարողանում հասնել նրանց», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունները շարունակվում են` չնայած Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրով նախանշված ժամկետին, որն
ուժի մեջ կմտնի հունվարի 19-ի առավոտյան:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 899-ի, ևս 110 725 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։