00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–Իրան պայմանագիրը կազդի տարածաշրջանի անվտանգության ոլորտի համագործակցության վրա. դեսպան

© Sputnik / Григорий СысоевՔազեմ Ջալալի
Քազեմ Ջալալի - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Քազեմ Ջալալի
Բաժանորդագրվել
Իրանցի դիվանագետը նշել է, որ Արևմտյան Ասիայում գտնվող արտատարածաշրջանային ուժերն իրենց համարում են անվտանգության պատասխանատու, բայց հենց նրանք են ապակայունացման պատճառ դարձել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՌԴ-ի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը կազդի Մերձավոր Արևելքի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության վրա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Անկասկած, կազդի, որովհետև և՛ Իրանն է տարածաշրջանում ուժեղ և ազդեցիկ երկիր, և՛ Ռուսաստանն է մեծ և ուժեղ երկիր։ Ուստի բնական է, որ մենք Ռուսաստանի հետ կենտրոնացրել ենք և կկենտրոնացնենք մեր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում կայունություն և անվտանգություն պահպանելու համար», – ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Արևմտյան Ասիայում գտնվող արտատարածաշրջանային ուժերն իրենց համարում են անվտանգության պատասխանատու, բայց հենց նրանք են ապակայունացման պատճառ դարձել, քանի որ գործում են իրենց օգտին և չեն մտածում, թե ինչն է օգտակար տարածաշրջանի համար:
«Այնպես որ այս համաձայնագրում շոշափվում են նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխարհի միաբևեռության դեմ պայքարը, բազմաբևեռության պաշտպանությունը, համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», – նշել Է դիվանագետը:
Հիշեցնենք` ըստ Կրեմլի մամուլի ծառայության` հունվարի 17–ին կկայանան ՌԴ–ի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները, որոնց ընթացքում առաջնորդները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր: Բանակցությունների ավարտին նախագահները կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, ինչպես նաև հայտարարություններ կանեն ԶԼՄ-ների համար: Նոր պայմանագիրը կոչված է փոխարինելու երկրների միջև գործող` փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:
Լրահոս
0