00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
17:08
1 ր
Ռոբերտ Քոչարյան
17:10
4 ր
Ռոբերտ Քոչարյան
17:14
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:18
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:20
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:22
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:24
3 ր
Ռոբերտ Քոչարյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ականատես ենք լինելու Բաքվի հերթական բեմականացված շոուին․ ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Բաժանորդագրվել
Նման ակցիաների միջոցով փորձում են ոչ միայն միջազգային կառույցների, այլև հենց ՀՀ իշխանությունների ուշադրությունը բևեռել գերիների հարցի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արցախյան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիա է ընթանում Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։
Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Акция в поддержку Рубена Варданяна у офиса ООН (17 января 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավարությունը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների նկատմամբ խոշտանգումները օր առաջ դադարեցվեն, և նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ։
«Առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի ուղղությամբ և միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը»,- ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը եկավ ևս մեկ անգամ հաստատելու այն, ինչի մասին այս ամբողջ ժամանակ խոսում էր իրավապաշտպան համայնքը՝ սա որևէ կերպ չի կարող համարվել իրավական գործընթաց, պահպանված չէ մարդու տարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում և այլն։
Գեղամ Ստեփանյան
Гегам Степанян на акции в поддержку Рубена Варданяна у офиса ООН (17 января 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Գեղամ Ստեփանյան
«Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ հստակ ձևակերպված պահանջներ չներկայացվի Հայաստանի իշխանությունների և սփյուռքի կառույցների կողմից»,- ասաց Ստեփանյանը։
Թեպետ ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ բանակցությունների ընթացքում և բոլոր հարթակներում բարձրաձայնում են գերիների ազատ արձակմանը հարցը, ըստ Ստեփանյանի՝ այդ ջանքերն առնվազն տեսանելի չեն։
Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը հավելեց՝ իշխանությունը պետք է արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության առաջին պահանջատերը լինի, ինչը, ցավոք սրտի, չենք տեսնում։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհի փաստարկումն է դա, եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդարադատության պաշտպանություն ակնկալել այլ կողմերից։ ՀՀ իշխանությունները նախ պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն։
«Մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը կոչ էր մեզ բոլորիս՝ կուլ չտալու ադրբեջանական հերթական խայծը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղաբալյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ նամակ փոխանցեցին Ադրբեջանի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելու և Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրելու պահանջով։
Նամակով նաև պահանջում են ջանքեր գործադրել Արցախի՝ բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրագործման համար։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից շարժվեցին դեպի ԱԳՆ՝ իրենց պահանջները նաև ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության շենքի առջև հնչեցնելու, դրանից հետո ակցիան շարունակվելու է ՀՀ կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։
Լրահոս
0