https://arm.sputniknews.ru/20250117/hh-ishkhanutjuny-gnac-3-rd-zijmany-tigran-abrahamjany-sahmanazatman-nvor-hatvatsi-masin-84849808.html
ՀՀ իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը․ Տիգրան Աբրահամյանը` սահմանազատման նոր հատվածի մասին
ՀՀ իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը․ Տիգրան Աբրահամյանը` սահմանազատման նոր հատվածի մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահեցնում է, որ ՀՀ-ի իշխանությունների կողմից անկլավային հռչակված գյուղերի հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները... 17.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-17T11:31+0400
2025-01-17T11:31+0400
2025-01-17T11:39+0400
հայաստան
ադրբեջան
տիգրան աբրահամյան
սահմանազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71951188_0:0:1601:901_1920x0_80_0_0_b1ddfaaf8eb62213267568ff54061bcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը։Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ իշխանությունն արդեն 2 զիջումի գնացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխության հարցում, հերթը հասավ սահմանազատմանը:Պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի համար նպաստավոր և տրամաբանական մոտեցում էր սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում։Տավուշի ուղղությամբ սահմանազատումը սկսելն Ադրբեջանի ցանկությունն էր, որովհետև դա Բաքվի համար կենսական նշանակություն ունի։Նրա խոսքով` խնդիր է առաջանալու նաև Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհի համար, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ: Աբրահամյանը նշել է` այս պահի դրությամբ դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա:Քաղաքագետ-պատգամավորն ընդգծել է` եթե, ըստ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացված կանոնադրության, օրինակ, Ադրբեջանը Տավուշի մարզի բռնի սահմանազատումից հետո ինչ-որ հորինված պատճառաբանությամբ տապալի բանակցությունները, և սահմանազատումը չշարունակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հատվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինի:Հիշեցնենք` հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71951188_0:0:1425:1068_1920x0_80_0_0_7618aaeb3e11e45c181d0475bc506311.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան, սահմանազատում
հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան, սահմանազատում
ՀՀ իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը․ Տիգրան Աբրահամյանը` սահմանազատման նոր հատվածի մասին
11:31 17.01.2025 (Թարմացված է: 11:39 17.01.2025) Պատգամավորը վստահեցնում է, որ ՀՀ-ի իշխանությունների կողմից անկլավային հռչակված գյուղերի հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլև հարվածի տակ է դնելու Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը: Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը։
Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ իշխանությունն արդեն 2 զիջումի գնացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխության հարցում, հերթը հասավ սահմանազատմանը:
Պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի համար նպաստավոր և տրամաբանական մոտեցում էր սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում։
Տավուշի ուղղությամբ սահմանազատումը սկսելն Ադրբեջանի ցանկությունն էր, որովհետև դա Բաքվի համար կենսական նշանակություն ունի։
«ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը»,- գրում է Աբրահամյանը։
Նրա խոսքով` խնդիր է առաջանալու նաև Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհի համար, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ: Աբրահամյանը նշել է` այս պահի դրությամբ դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա:
Քաղաքագետ-պատգամավորն ընդգծել է` եթե, ըստ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացված կանոնադրության, օրինակ, Ադրբեջանը Տավուշի մարզի բռնի սահմանազատումից հետո ինչ-որ հորինված պատճառաբանությամբ տապալի բանակցությունները, և սահմանազատումը չշարունակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հատվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինի:
Հիշեցնենք` հունվարի 16-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։