Երևանում ամփոփվել են «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքները
19:02 17.01.2025 (Թարմացված է: 19:18 17.01.2025)
© Sputnik / Aram NersesyanՆաիրա Մալխասյանը և Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, ընդհանուր առմամբ` 60 հոգի:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի -Sputnik. Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ է ճանաչվել արմավիրցի մանկավարժ Նաիրա Մալխասյանը, իսկ գրան-պրին ստացել է վանաձորցի Անահիտ Սուքիասյանը: «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են այսօր Երևանում:
© Sputnik / Aram NersesyanՆաիրա Մալխասյանը

Նաիրա Մալխասյանը
© Sputnik / Aram Nersesyan
Կազմակերպիչներն են Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիան և Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը (ք. Մոսկվա): Հաղթողի կոչման համար ընդհանուր առմամբ պայքարում էր ռուսերենի 60 մասնագետ։
© Sputnik / Aram NersesyanՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքներն ամփոփման ժամանակ

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքներն ամփոփման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ Նաիրա Մալխասյանը 37 տարվա աշխատանքային փորձով մանկավարժ է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ սկզբում ուզում էր երաժիշտ դառնալ, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով ընտրել է ուսուցչի մասնագիտությունը։
Մալխասյանը սիրում է իր աշխատանքը և ռուսերենը կարևոր է համարում Հայաստանի և հայերի համար: Նա երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին։ Ամենաշատը տպավորվել է մրցութային օրը, երբ ստիպված էր դաս անցկացնել անծանոթ դպրոցում:
Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սուքիասյանը` Վանաձորից, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն խորհրդային կոփում անցած ուսուցիչ է համարում։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Սուքիասյան

Անահիտ Սուքիասյան
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսերենը մեծ նշանակություն ունի, մենք շատ ռուսական ձեռնարկություններ ունենք, ուստի այս լեզուն պահանջարկ ունի: Գիտելիքն անհրաժեշտ է»,-ասում է նա։
Նրա խոսքով` ռուսաց լեզվի ուսուցիչների գլխավոր խնդիրը սովորական դպրոցներում ժամերի կրճատումն է։ Եթե նախկինում լեզուն դասավանդվում էր շաբաթական երեք անգամ, ապա հիմա1-2 ժամ է: «Խորացված» դպրոցներում ամեն ինչ նույնն է. դասերին հատկացվում է 4 ժամ, որից երկու ժամը` գրականությանը։
«Ռուսերեն լեզվով դասավանդող լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հռիփսիմե Ավագյանը Երևանի Սախարովի անվան թիվ 69 դպրոցից:
© Sputnik / Aram Nersesyan Հռիփսիմե Ավագյանը «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ

Հռիփսիմե Ավագյանը «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ այս տարի ազգային մրցույթը նոր ձևաչափ ունի. առաջին անգամ դրան մասնակցել են ոչ միայն ռուսաց լեզվի ուսուցիչները, այլ նաև այն ուսուցիչները, որոնք կարևոր առարկաներ են դասավանդում ռուսերենով:
© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլով

Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Aram Nersesyan
Պուշկինի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Նիկիտա Գուսևը մրցույթի մասնակիցներին ուղղված իր ուղերձում նշեց, որ այն լրացուցիչ խթան է դառնում ռուսաց լեզվի հայ դասախոսների փորձի և մեթոդական մշակումների փոխանակման համակարգի հետագա մասնագիտական աճի և կատարելագործման համար:
© Sputnik / Aram Nersesyan «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքների ամփոփումը Երևանում

«Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքների ամփոփումը Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեզ համար շատ արժեքավոր և ուրախալի է «Ռուսերենի լավագույն ուսուցիչ» մրցույթի գործընկերներ լինելը և մասնակցելը դրա հաղթողների ընտրությանը, որոնք ցույց են տալիս իրենց լավագույն փորձն ու մանկավարժական հնարքները»,-ասաց Գուսևը:
© Sputnik / Aram Nersesyan «Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքների ամփոփումը Երևանում

«Ռուսերեն լեզվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ուսուցիչ» մանկավարժական վարպետության15-րդ ազգային մրցույթի արդյունքների ամփոփումը Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
Նա մրցույթի երկու հաղթողներին հրավիրել է մասնակցելու 5-րդ Կոստոմարովյան ֆորումին, որը կկայանա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 21-24-ը։