https://arm.sputniknews.ru/20250117/dzernarkel-gvortsun-qajler-pvokhognutjan-shrjanaknerum-pvoghvosjann-yndunel-e-kvopirkinin-84867044.html
Ձեռնարկել գործուն քայլեր փոխօգնության շրջանակներում. Պողոսյանն ընդունել է Կոպիրկինին
Ձեռնարկել գործուն քայլեր փոխօգնության շրջանակներում. Պողոսյանն ընդունել է Կոպիրկինին
Sputnik Արմենիա
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց հարցին։ 17.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-17T17:32+0400
2025-01-17T17:32+0400
2025-01-17T17:32+0400
սերգեյ կոպիրկին
արթուր պողոսյան
հհ քննչական կոմիտե
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84867191_0:38:720:443_1920x0_80_0_0_1fdbe3feb51a20a05f0b1779c9ffd2ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ խոսել է իրավական փոխօգնության շրջանակներում դեռևս չկատարված քննչական պահանջներից և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն գործուն քայլեր:Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև ձևավորված միջազգային-իրավական համագործակցությունը:ՌԴ դեսպանը շնորհավորել է քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ պայմանավորվածություններ:Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ՝ նշելով, որ դրանից է կախված նաև ընթացակարգերի պահպանմամբ համագործակցության հետագա զարգացումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84867191_40:0:681:481_1920x0_80_0_0_e1c691d2c35142142bab057676f1d099.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, արթուր պողոսյան, հհ քննչական կոմիտե, ռուսաստան, հայաստան
սերգեյ կոպիրկին, արթուր պողոսյան, հհ քննչական կոմիտե, ռուսաստան, հայաստան
Ձեռնարկել գործուն քայլեր փոխօգնության շրջանակներում. Պողոսյանն ընդունել է Կոպիրկինին
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց հարցին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ խոսել է իրավական փոխօգնության շրջանակներում դեռևս չկատարված քննչական պահանջներից և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն գործուն քայլեր:
Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև ձևավորված միջազգային-իրավական համագործակցությունը:
ՌԴ դեսպանը շնորհավորել է քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:
«Անդրադարձ է կատարվել նաև մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց»,- ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ պայմանավորվածություններ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ՝ նշելով, որ դրանից է կախված նաև ընթացակարգերի պահպանմամբ համագործակցության հետագա զարգացումը: