https://arm.sputniknews.ru/20250117/armavir-qkh-um-di-e-hajtnabervel-datapartjalneric-meky-savanvov-kakhvel-e-mahtshakalic-84874651.html
«Արմավիր» ՔԿՀ-ում դի է հայտնաբերվել. դատապարտյալներից մեկը սավանով կախվել է մահճակալից
«Արմավիր» ՔԿՀ-ում դի է հայտնաբերվել. դատապարտյալներից մեկը սավանով կախվել է մահճակալից
Sputnik Արմենիա
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ազատազրկված անձի մարմինը եղել է խցում: 17.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-17T19:35+0400
2025-01-17T19:35+0400
2025-01-17T20:05+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ինքնասպանություն
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1600:901_1920x0_80_0_0_5cebc33b32df5d5f2c6258c4d9531a82.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալներից մեկի մարմինը: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Քրեակատարողական ծառայության ղեկավարի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:Նշենք, որ դին հայտնաբերվել է հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում:Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով` մահացած դատապարտյալը Սամվել Հախվերդյանն է, նա կախվելուց առաջ կտրել էր իր 8 մատը։ Պարբերականը գրում է, որ դատապարտյալը մշտապես բանտի աշխատակիցներին զգուշացրել է իր կյանքին վերջ տալու մասին և պահանջել ազատ արձակել իրեն։Հիշեցնենք, որ հունվարի 10-ին էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում էր դի հայտնաբերվել։ Կալանավորված 28–ամյա Ա․Հ․-ի մարմինը հայտնաբերվել էր կախված վիճակում։Ինչ վերաբերում է «Արմավիր» ՔԿՀ–ին, ապա այնտեղ այս տարի արդեն ևս երկու դեպք է տեղի ունեցել. հունվարի 6-ին կալանավորված անձ Ս. Մ.-ն ժամը 18։20-ի սահմաններում ածելիով կտրել է լեզուն։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի դատապարտյալ Հ. Պ.-ն էլ ածելիի միջոցով ինքնավնասում է կատարել ձախ նախաբազկի շրջանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_df951db202d5d788b17d685e54cea4b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ինքնասպանություն, դատապարտյալ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ինքնասպանություն, դատապարտյալ
«Արմավիր» ՔԿՀ-ում դի է հայտնաբերվել. դատապարտյալներից մեկը սավանով կախվել է մահճակալից
19:35 17.01.2025 (Թարմացված է: 20:05 17.01.2025) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ազատազրկված անձի մարմինը եղել է խցում:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալներից մեկի մարմինը:
Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Քրեակատարողական ծառայության ղեկավարի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ դին հայտնաբերվել է հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում:
««Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թ. ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում»,- ասաց Նավիկյանը:
Նշենք, որ
ArmLur.am-ի տեղեկություններով` մահացած դատապարտյալը Սամվել Հախվերդյանն է, նա կախվելուց առաջ կտրել էր իր 8 մատը։ Պարբերականը գրում է, որ դատապարտյալը մշտապես բանտի աշխատակիցներին զգուշացրել է իր կյանքին վերջ տալու մասին և պահանջել ազատ արձակել իրեն։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում էր
դի հայտնաբերվել։ Կալանավորված 28–ամյա Ա․Հ․-ի մարմինը հայտնաբերվել էր կախված վիճակում։
Ինչ վերաբերում է «Արմավիր» ՔԿՀ–ին, ապա այնտեղ այս տարի արդեն
ևս երկու դեպք է տեղի ունեցել. հունվարի 6-ին կալանավորված անձ Ս. Մ.-ն ժամը 18։20-ի սահմաններում ածելիով կտրել է լեզուն։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի դատապարտյալ Հ. Պ.-ն էլ ածելիի միջոցով ինքնավնասում է կատարել
ձախ նախաբազկի շրջանում: