https://arm.sputniknews.ru/20250116/zenqvov-petq-e-tshisht-andzi-pargevatrel-ng-nakharary-hhum-zinamterqi-shrjanarutjan-masin-84826541.html
Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. ՆԳ նախարարը` ՀՀ–ում զինամթերքի շրջանառության մասին
Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. ՆԳ նախարարը` ՀՀ–ում զինամթերքի շրջանառության մասին
Sputnik Արմենիա
2024 թվականի ընթացքում Հայաստանում առգրավվել է 10,7 տոկոսով կամ 1600 միավորով ավելի հրազեն։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T15:56+0400
2025-01-16T15:56+0400
2025-01-16T15:57+0400
արփինե սարգսյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
զենք
ատրճանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84821108_0:84:1600:984_1920x0_80_0_0_9042e01b89f74021200ee6e2c531e22a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է առաջիկա օրերին զենքով պարգևատրման մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ ատրճանակները հաճախ տրվել են այնպիսի մարդկանց, որոնք օրենքները խախտել են` օրինակ, թմրամիջոց են օգտագործել։ ՆԳ նախարարը հուսով է, որ 2025-ին ID-ների հերթերի կառավարելիություն կձևավորվի«Պետությունը պետք է նաև մասնատի օրինական դաշտում զենք ձեռք բերելու հնարավորությունը և հասկանա, թե ովքեր են այն ձեռք բերելու, քանի որ կարող են պրոբլեմատիկ լինել։ Պարգևատրական ինստիտուտի մասով մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով են կարգավորվել անձին ատրճանակով պարգևատրելու գործընթացները։ Ներկայում շատ անձինք մեզ անհայտ հիմքերով ունեն մարտական կամ այլ ատրճանակներ։ Պետությունը զենքով պարգևատրելու դեպքում պետք է վստահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է»,– նշեց Սարգսյանը։Նա շեշտեց` պետք է ֆիլտրել հրազեն ստացած անձանց և թողնել դրանք միայն անձանց մոտ, որոնք կբավարարեն ՆԳՆ–ի կողմից սահմանվող ստանդարտներին։Անդրադառնալով ՀՀ ողջ տարածքում զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությանը` նախարարն ասաց, որ 2024 թվականի ընթացքում առգրավվել է 10,7 տոկոսով կամ 1600 միավորով ավելի հրազեն։ Նրա խոսքով` 2023 թվականի համեմատ նախորդ տարի ապօրինի զենք–զինամթերքի շրջանառությունն ավելացել է։Արփինե Սարգսյանը շեշտեց` 2024 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսներին կատարած աշխատանքները համեմատելով 2023 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 2024 թվականի հունվար ամիսների հետ, նկատում ենք, որ ավելի շատ զենք–զինամթերք է առգրավվել։ Վստահ է` 2025 թվականն էլ պետք է դարձնեն այդպիսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84821108_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1be5e585f5ada96aec2a5acdf3efbc0e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արփինե սարգսյան, ներքին գործերի նախարարություն (նգն), զենք, ատրճանակ
արփինե սարգսյան, ներքին գործերի նախարարություն (նգն), զենք, ատրճանակ
Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. ՆԳ նախարարը` ՀՀ–ում զինամթերքի շրջանառության մասին
15:56 16.01.2025 (Թարմացված է: 15:57 16.01.2025) 2024 թվականի ընթացքում Հայաստանում առգրավվել է 10,7 տոկոսով կամ 1600 միավորով ավելի հրազեն։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է առաջիկա օրերին զենքով պարգևատրման մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ ատրճանակները հաճախ տրվել են այնպիսի մարդկանց, որոնք օրենքները խախտել են` օրինակ, թմրամիջոց են օգտագործել։
«Պետությունը պետք է նաև մասնատի օրինական դաշտում զենք ձեռք բերելու հնարավորությունը և հասկանա, թե ովքեր են այն ձեռք բերելու, քանի որ կարող են պրոբլեմատիկ լինել։ Պարգևատրական ինստիտուտի մասով մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով են կարգավորվել անձին ատրճանակով պարգևատրելու գործընթացները։ Ներկայում շատ անձինք մեզ անհայտ հիմքերով ունեն մարտական կամ այլ ատրճանակներ։ Պետությունը զենքով պարգևատրելու դեպքում պետք է վստահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է»,– նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց` պետք է ֆիլտրել հրազեն ստացած անձանց և թողնել դրանք միայն անձանց մոտ, որոնք կբավարարեն ՆԳՆ–ի կողմից սահմանվող ստանդարտներին։
Անդրադառնալով ՀՀ ողջ տարածքում զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությանը` նախարարն ասաց, որ 2024 թվականի ընթացքում առգրավվել է 10,7 տոկոսով կամ 1600 միավորով ավելի հրազեն։ Նրա խոսքով` 2023 թվականի համեմատ նախորդ տարի ապօրինի զենք–զինամթերքի շրջանառությունն ավելացել է։
«Ցանկացած կրակոց կամ հրազենի գործադրման դեպք մտահոգիչ է նախարարության համար։ Մենք պետք է շարունակենք ավելի մեծ օպերատիվ աշխատանքներ իրականացնել, որպեսզի դրանց արդյունքում ավելի մեծ թվով ապօրինի շրջանառվող զենք–զինամթերք հայտնաբերել կամ այնպես անել, որպեսզի կամավոր հանձնեն քաղաքացիները։ Մեր խնդիրն է` ապօրինի շրջանառվող զենք–զինամթերքը բերել պետության տեսողության դաշտ»,– նշեց նախարարը։
Արփինե Սարգսյանը շեշտեց` 2024 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսներին կատարած աշխատանքները համեմատելով 2023 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 2024 թվականի հունվար ամիսների հետ, նկատում ենք, որ ավելի շատ զենք–զինամթերք է առգրավվել։ Վստահ է` 2025 թվականն էլ պետք է դարձնեն այդպիսին։