https://arm.sputniknews.ru/20250116/ng-nakharary-husvov-e-vor-2025-in-id-neri-herteri-karavareliutjun-kdzevavvorvi-84824301.html
ՆԳ նախարարը հուսով է, որ 2025-ին ID-ների հերթերի կառավարելիություն կձևավորվի
ՆԳ նախարարը հուսով է, որ 2025-ին ID-ների հերթերի կառավարելիություն կձևավորվի
Sputnik Արմենիա
Ընթացիկ տարում նախատեսվում է շրջիկ գրասենյակներ ներդնել հանրային ծառայությունների մատուցման համար։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T15:11+0400
2025-01-16T15:11+0400
2025-01-16T15:12+0400
հայաստան
id քարտ
էլեկտրոնային հերթագրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823026_0:84:1600:984_1920x0_80_0_0_68b3c0ee851eedf5860036d169b475f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուսով է, որ հայտարարագրման ինստիտուտի ներդրման շրջանակում ID-ների ստացման պահանջարկի բարձրացման մասով հնարավոր կլինի հերթերը կառավարելի դարձնել։ Սարգսյանն այդ մասինասաց 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով` արդեն իսկ անհրաժեշտ գործողություններ արվել են։ Նախարարը նշեց, որ իրենք պատրաստվում են հանրային ծառայություններ մատուցել նաև շրջիկ ձևաչափով, և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ արդեն իսկ տարբեր մարզերում դա իրականացվել է։ ՆԳՆ–ն այդ գործառույթի համար 3 մեքենա է ձեռք բերել, հետագայում էլ շրջիկ գրասենյակներում հնարավոր կլինի վարորդական իրավունք փոխանակել, ինչպես նաև զենքի թույլտվություններ ձեռք բերել։ՀՀ–ում ՃՏՊ–ների թիվը նվազել է. ՆԳ նախարարը տվյալներ հայտնեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823026_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4305fdea21d2c63bee1ed9c570d39e65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, id քարտ, էլեկտրոնային հերթագրում
հայաստան, id քարտ, էլեկտրոնային հերթագրում
ՆԳ նախարարը հուսով է, որ 2025-ին ID-ների հերթերի կառավարելիություն կձևավորվի
15:11 16.01.2025 (Թարմացված է: 15:12 16.01.2025) Ընթացիկ տարում նախատեսվում է շրջիկ գրասենյակներ ներդնել հանրային ծառայությունների մատուցման համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուսով է, որ հայտարարագրման ինստիտուտի ներդրման շրջանակում ID-ների ստացման պահանջարկի բարձրացման մասով հնարավոր կլինի հերթերը կառավարելի դարձնել։ Սարգսյանն այդ մասինասաց 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«2024 թվականի ամռանը մենք արձանագրել ենք, որ շուրջ 35 000 մարդ միաժամանակ ցանկանում է որևէ գործարք կատարել անձնագրային ծառայություններում։ Նախորդ հերթագրման համակարգով սա 2-3 ամսվա հերթի կարող էր վերածվել։ Այսօր ստացվում է, որ գրեթե ամեն օր անձը կարող է դիմել անձնագրային ծառայություն և սպասարկվել կոնկրետ գործարք իրականացնելու նպատակով։ Սա դիտարկում ենք այն համատեքստում, որ համատարած հայտարարագրման ինստիտուտն է ներդրվել ու ID-ների (նույնականացման քարտ) պահանջարկը բավական մեծանում է։ Կարծում եմ` տարվա ընթացքում կկարողանանք ID-ների ստացման մասով կառավարելիություն ձևավորել»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` արդեն իսկ անհրաժեշտ գործողություններ արվել են։ Նախարարը նշեց, որ իրենք պատրաստվում են հանրային ծառայություններ մատուցել նաև շրջիկ ձևաչափով, և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ արդեն իսկ տարբեր մարզերում դա իրականացվել է։ ՆԳՆ–ն այդ գործառույթի համար 3 մեքենա է ձեռք բերել, հետագայում էլ շրջիկ գրասենյակներում հնարավոր կլինի վարորդական իրավունք փոխանակել, ինչպես նաև զենքի թույլտվություններ ձեռք բերել։