https://arm.sputniknews.ru/20250116/peky-2025-tvakani-erkrvord-kesic-ksksi-stugel-ofshvorajin-hashivnery-84839612.html
ՊԵԿ–ը 2025 թվականի երկրորդ կեսից կսկսի ստուգել օֆշորային հաշիվները
ՊԵԿ–ը 2025 թվականի երկրորդ կեսից կսկսի ստուգել օֆշորային հաշիվները
Sputnik Արմենիա
Հայաստանն արդեն միացել է բանկային հաշվի տվյալների փոխանակման միջազգային համաձայնագրին։ Այդ աշխատանքների համար ՊԵԿ–ում նոր բաժին է ստեղծվում: 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T19:57+0400
2025-01-16T19:57+0400
2025-01-16T20:00+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68110278_0:67:1362:834_1920x0_80_0_0_bdd4ac2095df40cb4f289b9d54cc9ce4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի աշնանից կսկսի ստուգել ՀՀ քաղաքացիների արտասահմանյան հաշիվները (ներառյալ օֆշորային հաշիվները): Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։Նախորդ տարի Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բանկային հաշվի տեղեկատվության միջազգային փոխանակման մասին համաձայնագրին։ Այս համաձայնագիրը թույլ է տալիս գործընկեր երկրներին հարցումներ ուղարկել ՀՀ քաղաքացիների հաշիվների վերաբերյալ տեղեկատվության համար (իհարկե, անհրաժեշտ կլինի նաև տեղեկատվություն տրամադրել գործընկերների խնդրանքով):Հնարավոր է` ՀՀ–ում սննդի առաքման պատվերները հարկային հաշվառման ենթարկվենՀակոբյանը պարզաբանեց, որ հանձնաժողովն առայժմ լիարժեք պատրաստված չէ այս աշխատանքին։ Հաշվի առնելով աշխատանքի պոտենցիալ ծավալը` ստեղծվում է առանձին բաժին։ Անհրաժեշտ է կատարելագործել նաև օրենսդրական դաշտը՝ ընդունելով մի շարք ենթաօրենսդրական ակտեր:«Այս ամենը հաշվի առնելով՝ մենք տվյալների փոխանակում կսկսենք տարվա երկրորդ կիսամյակում, ամենայն հավանականությամբ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին» – ասաց Հակոբյանը։Հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դիտարկում է օֆշորային ընկերությունների դեմ հերթական համաձայնագրին միանալու հնարավորությունը։ Ըստ այդմ` այդ եկամուտները համաձայնագրի մասնակից երկրներում պետք է հարկվեմ 9%–ից ոչ պակաս դրույքաչափով։ Օրինակ` եթե հայկական որևէ բիզնես իր շահույթները ուղարկի 1% հարկում ունեցող օֆշորային գոտի, Հայաստանում ստիպված կլինի վճարել ևս 8%։Ամանորին ավելացել է Դյութի ֆրիից ծխախոտի և ալկոհոլի վերավաճառքը. ՀՀ ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68110278_0:0:1208:906_1920x0_80_0_0_ee2e7c50ea104118365b8e24edb6ae70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
ՊԵԿ–ը 2025 թվականի երկրորդ կեսից կսկսի ստուգել օֆշորային հաշիվները
19:57 16.01.2025 (Թարմացված է: 20:00 16.01.2025) Հայաստանն արդեն միացել է բանկային հաշվի տվյալների փոխանակման միջազգային համաձայնագրին։ Այդ աշխատանքների համար ՊԵԿ–ում նոր բաժին է ստեղծվում:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի աշնանից կսկսի ստուգել ՀՀ քաղաքացիների արտասահմանյան հաշիվները (ներառյալ օֆշորային հաշիվները): Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նախորդ տարի Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բանկային հաշվի տեղեկատվության միջազգային փոխանակման մասին համաձայնագրին։ Այս համաձայնագիրը թույլ է տալիս գործընկեր երկրներին հարցումներ ուղարկել ՀՀ քաղաքացիների հաշիվների վերաբերյալ տեղեկատվության համար (իհարկե, անհրաժեշտ կլինի նաև տեղեկատվություն տրամադրել գործընկերների խնդրանքով):
Հակոբյանը պարզաբանեց, որ հանձնաժողովն առայժմ լիարժեք պատրաստված չէ այս աշխատանքին։ Հաշվի առնելով աշխատանքի պոտենցիալ ծավալը` ստեղծվում է առանձին բաժին։ Անհրաժեշտ է կատարելագործել նաև օրենսդրական դաշտը՝ ընդունելով մի շարք ենթաօրենսդրական ակտեր:
«Այս ամենը հաշվի առնելով՝ մենք տվյալների փոխանակում կսկսենք տարվա երկրորդ կիսամյակում, ամենայն հավանականությամբ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին» – ասաց Հակոբյանը։
Հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դիտարկում է օֆշորային ընկերությունների դեմ հերթական համաձայնագրին միանալու հնարավորությունը։ Ըստ այդմ` այդ եկամուտները համաձայնագրի մասնակից երկրներում պետք է հարկվեմ 9%–ից ոչ պակաս դրույքաչափով։ Օրինակ` եթե հայկական որևէ բիզնես իր շահույթները ուղարկի 1% հարկում ունեցող օֆշորային գոտի, Հայաստանում ստիպված կլինի վճարել ևս 8%։