https://arm.sputniknews.ru/20250116/grenlandiaji-pattsharvov-trampy-mez-sparnum-e-arevtrajin-paterazmvov-daniaji-varchapet--84840492.html
Գրենլանդիայի պատճառով Թրամփը մեզ սպառնում է առևտրային պատերազմով. Դանիայի վարչապետ
Գրենլանդիայի պատճառով Թրամփը մեզ սպառնում է առևտրային պատերազմով. Դանիայի վարչապետ
Sputnik Արմենիա
Դանիան պատերազմ չի ուզում, բայց պատրաստվում է դրան։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T20:26+0400
2025-01-16T20:26+0400
2025-01-16T20:30+0400
գրենլանդիա
դոնալդ թրամփ
ամն սենատ
մետե ֆրեդերիկսեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0d/70006570_0:251:2838:1848_1920x0_80_0_0_67be65b7979b9fecafeacaedb8778e29.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է Դանիային սպառնալ առևտրային պատերազմով: Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մասը և ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Իր հերթին Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի: Գազայի, Ուկրաինայի, Թրամփի և այլնի մասին. Բայդենը վերջին ելույթն է ունեցելԳրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Այն շարունակում է մնալ պետության մի մասը, բայց 2009-ին ստացել է ինքնավարություն՝ ներքին քաղաքականության մեջ ինքնակառավարման և ինքնուրույն ընտրության հնարավորությամբ: 2019 թվականին ԶԼՄ-ներում հայտնվել են մի շարք հրապարակումներ այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։
գրենլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0d/70006570_0:0:2732:2048_1920x0_80_0_0_65f0c8ed041066236a80ce19368dc71e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրենլանդիա, դոնալդ թրամփ, ամն սենատ, մետե ֆրեդերիկսեն
գրենլանդիա, դոնալդ թրամփ, ամն սենատ, մետե ֆրեդերիկսեն
Գրենլանդիայի պատճառով Թրամփը մեզ սպառնում է առևտրային պատերազմով. Դանիայի վարչապետ
20:26 16.01.2025 (Թարմացված է: 20:30 16.01.2025) Դանիան պատերազմ չի ուզում, բայց պատրաստվում է դրան։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է Դանիային սպառնալ առևտրային պատերազմով: Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
«Հունվարի 15-ին Թրամփի հետ անցկացված հեռախոսազրույցի ընթացքում նա չհրաժարվեց Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու համար տնտեսական հարկադրանք օգտագործելու իր սպառնալիքներից։ Մենք Թրամփի հետ առևտրային պատերազմ չենք ցանկանում, բայց Դանիայի գործարար համայնքի հետ համատեղ պատրաստվում ենք դրան»,- ասել է նա։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մասը և ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Իր հերթին Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի:
Գրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Այն շարունակում է մնալ պետության մի մասը, բայց 2009-ին ստացել է ինքնավարություն՝ ներքին քաղաքականության մեջ ինքնակառավարման և ինքնուրույն ընտրության հնարավորությամբ: 2019 թվականին ԶԼՄ-ներում հայտնվել են մի շարք հրապարակումներ այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։