https://arm.sputniknews.ru/20250116/gazaji-ukrainaji-trampi-ev-ajlni-masin-bajdeny-verjin-elujtn-e-unecel-84814354.html
Գազայի, Ուկրաինայի, Թրամփի և այլնի մասին. Բայդենը վերջին ելույթն է ունեցել
Գազայի, Ուկրաինայի, Թրամփի և այլնի մասին. Բայդենը վերջին ելույթն է ունեցել
Sputnik Արմենիա
Բայդենն իր ելույթում ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանը կամ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T10:22+0400
2025-01-16T10:22+0400
2025-01-16T10:22+0400
ջո բայդեն
ամն
ելույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1f/74023171_0:0:1600:901_1920x0_80_0_0_272f2ccf65c1fb74b06d2072fb9e5674.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի քաղաքացիներին ուղղված հրաժեշտի ելույթով է հանդես եկել, որում թվարկել է իր ձեռքբերումները ԱՄՆ նախագահի պաշտոնում։Դրանց թվում նա նշել է, որ իր վարչակազմը մշակել և համաձայնեցրել է ծրագիրը Գազայի հատվածի վերաբերյալ: Իր ելույթում նա նաև պնդել է, որ ուժեղացրել է ՆԱՏՕ-ն և կարողացել է «Ուկրաինան ազատ պահել»։Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է մրցակցային պայքարում առաջ անցնել Չինաստանից։ Նա ընդգծել է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատարը պետք է լինի ոչ թե Չինաստանը, այլ Միացյալ Նահանգները։Իր ելույթի ժամանակ Սպիտակ տան հեռացող ղեկավարը ոչ մի անգամ չի հիշատակել ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ռուսաստանը կամ երկրի ղեկավարությանը։Ամերիկացի առաջնորդի ելույթը տևել է մոտ 15 րոպե։Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։Թրամփը կլինի առաջին նախագահը ավելի քան 120 տարվա ընթացքում, որը չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետի համար, սակայն կրկին առաջադրվել ընտրություններում և հաղթել է: XIX դարում դա հաջողվել է 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդին:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1f/74023171_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ebac4a98f25403c65ad3b5d518fb83e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջո բայդեն, ամն, ելույթ
Գազայի, Ուկրաինայի, Թրամփի և այլնի մասին. Բայդենը վերջին ելույթն է ունեցել
Բայդենն իր ելույթում ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանը կամ ռուս-ամերիկյան հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի քաղաքացիներին ուղղված հրաժեշտի ելույթով է հանդես եկել, որում թվարկել է իր ձեռքբերումները ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Դրանց թվում նա նշել է, որ իր վարչակազմը մշակել և համաձայնեցրել է ծրագիրը Գազայի հատվածի վերաբերյալ: Իր ելույթում նա նաև պնդել է, որ ուժեղացրել է ՆԱՏՕ-ն և կարողացել է «Ուկրաինան ազատ պահել»։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է մրցակցային պայքարում առաջ անցնել Չինաստանից։ Նա ընդգծել է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատարը պետք է լինի ոչ թե Չինաստանը, այլ Միացյալ Նահանգները։
Բացի այդ, Բայդենը հայտարարել է, որ ապահովել է իշխանության խաղաղ փոխանցումը Դոնալդ Թրամփին և հաջողություն է մաղթել նրան։
Իր ելույթի ժամանակ Սպիտակ տան հեռացող ղեկավարը ոչ մի անգամ չի հիշատակել ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ռուսաստանը կամ երկրի ղեկավարությանը։
Ամերիկացի առաջնորդի ելույթը տևել է մոտ 15 րոպե։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը կլինի առաջին նախագահը ավելի քան 120 տարվա ընթացքում, որը չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետի համար, սակայն կրկին առաջադրվել ընտրություններում և հաղթել է: XIX դարում դա հաջողվել է 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդին: