https://arm.sputniknews.ru/20250115/ukrainaji-hetakhuzutjuny-pvordzel-e-kasharel-rd-zinvvornerin-gvorlvovkajum-heranal-dirqeric-84787596.html
Ուկրաինայի հետախուզությունը փորձել է կաշառել ՌԴ զինվորներին Գորլովկայում հեռանալ դիրքերից
Ուկրաինայի հետախուզությունը փորձել է կաշառել ՌԴ զինվորներին Գորլովկայում հեռանալ դիրքերից
Sputnik Արմենիա
Ռուսական հետախուզությունը հետևել է ուկրաինացի զինվորականների երթուղուն, և զինված ուժերը հարվածել են նրանց դիրքերին։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T11:42+0400
2025-01-15T11:42+0400
2025-01-15T11:43+0400
ուկրաինա
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
կաշառք
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_0:0:1490:838_1920x0_80_0_0_76314631cc320c88b6c871dfe4ea5da8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայի հետախուզությունը փորձել է կաշառել ՌԴ զինվորականներին՝ խոստանալով նրանց 1 միլիոն դոլար ԴԺՀ-ի Գորլովկայում դիրքերը լքելու համար: Սակայն այդ ծրագրերը խափանել է ռուսական հակահետախուզությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_366:0:1483:838_1920x0_80_0_0_306fb36bfd232f3df796adf0f2bd7d39.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , կաշառք, զինծառայող
ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , կաշառք, զինծառայող
Ուկրաինայի հետախուզությունը փորձել է կաշառել ՌԴ զինվորներին Գորլովկայում հեռանալ դիրքերից
11:42 15.01.2025 (Թարմացված է: 11:43 15.01.2025) Ռուսական հետախուզությունը հետևել է ուկրաինացի զինվորականների երթուղուն, և զինված ուժերը հարվածել են նրանց դիրքերին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայի հետախուզությունը փորձել է կաշառել ՌԴ զինվորականներին՝ խոստանալով նրանց 1 միլիոն դոլար ԴԺՀ-ի Գորլովկայում դիրքերը լքելու համար: Սակայն այդ ծրագրերը խափանել է ռուսական հակահետախուզությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը 100 հազար դոլար կանխավճար է փոխանցել, մինչդեռ ՌԴ հետախուզության աշխատակիցները հետևել են «բանակցողների» երթուղուն և պարզել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կենտրոնացման վայրը, որին հզոր հարված է հասցվել։ Իսկ հետախուզության գլխավոր վարչությունից ստացած գումարն այժմ կուղղվի ռուս զինվորների համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելուն։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։