00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծեծկռտուքը ռեպլիկից է սկսվել. «Հրապարակին» ՔՊ–ականների վեճից մանրամասներ են հայտնի դարձել

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյանը ԱԺ–ում
Հայկ Սարգսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2025
Հայկ Սարգսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ Հայկ Ղալումյան - Հայկ Սարգսյան վեճի մեջ Փաշինյանն ընդգծված պաշտպանել է իր քավոր Ղալումյանին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Հրապարակ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտից, որը տեղի էր ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին։
Հունվարի 10–ին հայտնի դարձավ, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը:
Թերթը գրում է, որ Հայկ Սարգսյանը, որը վերջին նիստերին ստանձնել է երկրի թիվ մեկ բնապահպանի կարգավիճակը և խոսել անտառահատումների մասին, վերջին նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, թե ինքը կոռուպցիոն սխեմա է տեսնում, որ անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական ճանապարհով գնալ և պատժել բոլոր մեղավորներին՝ նախարարից մինչև մարզպետ։
«Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ընդգծված պաշտպանել է Ղալումյանին, որը նաև իր քավորն է, մի քանի անգամ Հայկին փորձել է բերել ավելի թիմային, կառուցողական դաշտ՝ ասելով, որ եթե կա խնդիր, ու կարող են այն լուծել, պետք է մտածել՝ գնալ այդ ճանապարհով, կանգնեցնել անտառահատումների գործընթացը, սակայն Հայկ Սարգսյանը պնդել է, որ պետք է իրավապահները զբաղվեն կատարվածով ու պատժեն մեղավորներին»,–գրում է թերթը։
Նշվում է, որ Փաշինյանի բացահայտ դիրքորոշումն ազդել է նաև կուսակցական շարքերի վրա, Տավուշի և Արարատի մարզերում անտառահատումների փաստով իրավական գործընթաց սկսելու հարցը դրել են քվեարկության, սակայն ներկաների մեծամասնությունը կողմ չի քվեարկել։
«Քննարկումը ծանր նստվածք է թողել Հայկ Ղալումյանի վրա, նիստի ընթացքում քանիցս հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար։ Նիստի ավարտից հետո նրա նյարդերը տեղի են տվել, և Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին է ռեպլիկներ թողել․ վերջինս 1996-2000 թթ․ կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չարաշահումների պատճառով։ Մամուլը գրել է, որ այդ ընթացքում, սակայն, Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնե պարիսպներով դղյակ կառուցել»,–գրում է թերթը:
Նշվում է, որ հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին, նա էլ պատասխան է տվել։ Ծեծկռտուքին միջամտել են կանայք եւ բաժանել տղամարդկանց:
Հավելենք, որ միջադեպի մասին հայտնի դարռնալուց հետո, ՔՊ–ականները իրար հերթ չտալով հերքում էին ծեծկռտուքի մասին լուրը` նշելով, թե միայն խոսակցություն, քննարկում է եղել։
Լրահոս
0