https://arm.sputniknews.ru/20250115/nvor-eskalaciaji-hamar-voreve-himq-chka-hh-pashtpanutjan-nakharar-84800954.html
Նոր էսկալացիայի համար որևէ հիմք չկա. ՀՀ պաշտպանության նախարար
Նոր էսկալացիայի համար որևէ հիմք չկա. ՀՀ պաշտպանության նախարար
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը կրկնեց Փաշինյանի՝ ավելի վաղ արտահայտած միտքը՝ նոր պատերազմի հավանականության մասին։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T16:38+0400
2025-01-15T16:38+0400
2025-01-15T17:22+0400
սուրեն պապիկյան
պատերազմ
հայաստան
ասուլիս
«զանգեզուրի միջանցք»
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84801105_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a464b163d5e6822f2e1f0ca0b8692680.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորվի հավասարակշռված քաղաքականությամբ, բեռը չպետք է դրվի միայն զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա․ դա լուծում չէ։ Այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր Ալիևի վերջին սպառնալիքներին՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու առնչությամբ։ Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե այս իրավիճակում որքանով է պաշտպանված, մասնավորաբար, Սյունիքը, և այս հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթը որքանով կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։Նախարարը հավելեց՝ ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ինքը այսօր տարածաշրջանն էսկալացնելու համար հիմքեր չի տեսնում։ Վստահ է՝ ցանկացած հարցի դեպքում Հայաստանը պատրաստ է ներկայացնել իր առաջարկներն ու պատկերացումները խաղաղության համար։«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր»,- ասաց նախարարը։Մեր հակընդդեմ հարցին, թե արդյոք եղել են հիմքեր նախորդ ագրեսիաների համար, Պապիկյանն ասաց, որ չի ցանկանում քննարկել անցյալի իրադարձությունները:Ըստ նրա՝ տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։Անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո ադրբեջանական Telegram ալիքներում տարածվող տեսանյութերին, թե զորքերի տեղաշարժ է նկատվում, Պապիկյանը շեշտեց` ՀՀ ԶՈւ համար դրանք տեսանելի չեն եղել։ «Ես պաշտպանության նախարարն եմ, շարքային քաղաքացի չեմ, պետք է հիմքեր ունենամ նման բան ասելու համար։ Որևէ զորաշարժ մեզ համար տեսանելի չէ»,– նշեց նա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84801105_243:0:1683:1080_1920x0_80_0_0_1b195ab9f5be45a0f0677eac166cc91e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, պատերազմ, հայաստան, ասուլիս, «զանգեզուրի միջանցք», ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
սուրեն պապիկյան, պատերազմ, հայաստան, ասուլիս, «զանգեզուրի միջանցք», ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
Նոր էսկալացիայի համար որևէ հիմք չկա. ՀՀ պաշտպանության նախարար
16:38 15.01.2025 (Թարմացված է: 17:22 15.01.2025) Սուրեն Պապիկյանը կրկնեց Փաշինյանի՝ ավելի վաղ արտահայտած միտքը՝ նոր պատերազմի հավանականության մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորվի հավասարակշռված քաղաքականությամբ, բեռը չպետք է դրվի միայն զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա․ դա լուծում չէ։ Այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր Ալիևի վերջին սպառնալիքներին՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու առնչությամբ։ Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե այս իրավիճակում որքանով է պաշտպանված, մասնավորաբար, Սյունիքը, և այս հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթը որքանով կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։
«Մենք համատեղ ջանքերով, նաև երկխոսությամբ պիտի լուծենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասաց Պապիկյան
Նախարարը հավելեց՝ ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ինքը այսօր տարածաշրջանն էսկալացնելու համար հիմքեր չի տեսնում։ Վստահ է՝ ցանկացած հարցի դեպքում Հայաստանը պատրաստ է ներկայացնել իր առաջարկներն ու պատկերացումները խաղաղության համար։
«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր»,- ասաց նախարարը։
Մեր հակընդդեմ հարցին, թե արդյոք եղել են հիմքեր նախորդ ագրեսիաների համար, Պապիկյանն ասաց, որ չի ցանկանում քննարկել անցյալի իրադարձությունները:
Ըստ նրա՝ տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։
Անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո ադրբեջանական Telegram ալիքներում տարածվող տեսանյութերին, թե զորքերի տեղաշարժ է նկատվում, Պապիկյանը շեշտեց` ՀՀ ԶՈւ համար դրանք տեսանելի չեն եղել։
«Ես պաշտպանության նախարարն եմ, շարքային քաղաքացի չեմ, պետք է հիմքեր ունենամ նման բան ասելու համար։ Որևէ զորաշարժ մեզ համար տեսանելի չէ»,– նշեց նա։