00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ի բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան

© Photo : press office of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2025
Բաժանորդագրվել
Երեկ ուշ երեկոյան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա»,-գրել է նա:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ-ի հարաբերությունները, ըստ վարչապետի, հիմնված են բնական շահերի վրա, Վրաստանի հետ հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում, իսկ Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված:
«Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի»,-նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության մյուս գերակա ուղղություններին, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն, Ֆրանսիայի հետ բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել, Հնդկաստանի հետ հարաբերությունները նոր կշիռ են ձեռքբերել, Չինաստանի հետ հարաբերությունները զարգանում են և խորանում, Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ ուշ երեկոյան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Վաշինգտոնում։
Լրահոս
0