https://arm.sputniknews.ru/20250115/hecy-tvogharkel-e-20-mln-dvolar-ev-77-mlrd-dram-yndhanur-tsavalvov-partatvomser-84796572.html
ՀԷՑ–ը թողարկել է 20 մլն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր
ՀԷՑ–ը թողարկել է 20 մլն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր
Sputnik Արմենիա
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T15:33+0400
2025-01-15T15:33+0400
2025-01-15T15:34+0400
պարտատոմս
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_0:0:3299:1856_1920x0_80_0_0_85a3260e1bd533f633930a13fa4436d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին թողարկել է պարտատոմսեր 20 մլն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։Ընկերությունից վստահեցնում են, որ «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության կողմից ՀԷՑ-ին տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից:ՀԷՑ–ից հիշեցնում են` պարտատոմսերը եկամտային հարկով հարկման ենթակա չեն։«Պարտատոմսերը հնարավոր է իրացնել նաև երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի առուվաճառքի իրականացման հնարավորություն»,– տեղեկացնում են ընկերությունից: ԵԱԶԲ–ն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի ֆոնդային բորսայումՅուրաքանչյուր ներդրող ՀԷՑ-ի պարտատոմսերը կարող է գնել ամբողջովին օնլայն ու ավտոմատացված եղանակով՝ օգտվելով «Ամերիաբանկի» MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Բացի այդ, կարող է այցելել «Ամերիաբանկի» որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձևն «Ամերիաբանկի» էլեկտրոնային հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_277:0:3008:2048_1920x0_80_0_0_8ae4f5b7c7418d30bc40be0bd555efd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարտատոմս, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
պարտատոմս, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ՀԷՑ–ը թողարկել է 20 մլն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր
15:33 15.01.2025 (Թարմացված է: 15:34 15.01.2025) Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին թողարկել է պարտատոմսեր 20 մլն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հրավիրում է դառնալ գործընկեր՝ առաջարկելով մինչև հունվարի 24-ը ձեռք բերել իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսեր։ Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ դոլարայինի դեպքում՝ 100 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 10.75 % և 7.45 % արժեկտրոնային եկամտաբերությամբ»,– ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նշվում է, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։
Ընկերությունից վստահեցնում են, որ «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության կողմից ՀԷՑ-ին տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից:
ՀԷՑ–ից հիշեցնում են` պարտատոմսերը եկամտային հարկով հարկման ենթակա չեն։
«Պարտատոմսերը հնարավոր է իրացնել նաև երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի առուվաճառքի իրականացման հնարավորություն»,– տեղեկացնում են ընկերությունից:
Յուրաքանչյուր ներդրող ՀԷՑ-ի պարտատոմսերը կարող է գնել ամբողջովին օնլայն ու ավտոմատացված եղանակով՝ օգտվելով «Ամերիաբանկի» MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Բացի այդ, կարող է այցելել «Ամերիաբանկի» որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձևն «Ամերիաբանկի» էլեկտրոնային հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։
Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։