https://arm.sputniknews.ru/20250115/hapk-i-handep-hh-dirqvorvoshumy-legitim-e-ev-bkhum-e-erkri-shaheric-suren-papikjan-84801746.html
Այս տարի հայ–ռուսական զորավարժություններ նախատեսվա՞ծ են. Պապիկյանի պատասխանը
Այս տարի հայ–ռուսական զորավարժություններ նախատեսվա՞ծ են. Պապիկյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Նախարարը խոսեց ՀԱՊԿ–ի մասին 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T17:00+0400
2025-01-15T17:00+0400
2025-01-15T17:41+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սուրեն պապիկյան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84797730_0:84:1600:984_1920x0_80_0_0_16d57ebddfeb26c5d97ac116d25ce0f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ընթացիկ տարում հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Նրա խոսքով՝ քանի որ զորավարժությունների անցկացումը հրապարակային է, նախապես այդ մասին կհրապարակվի։ Նախարարը հավելեց, որ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ կան միջազգային տարբեր գործընկերների հետ։Պապիկյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ–ի թեմային և ընդգծեց` Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո, կշռադատված և օբյեկտիվ է։ «Ամեն օր դա ապացուցվում է՝ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ և բխում է ՀՀ շահերից»,- ասաց նախարարը։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84797730_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2d161d726b31d55b2a49debb44928a49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սուրեն պապիկյան, զորավարժություններ
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սուրեն պապիկյան, զորավարժություններ
Այս տարի հայ–ռուսական զորավարժություններ նախատեսվա՞ծ են. Պապիկյանի պատասխանը
17:00 15.01.2025 (Թարմացված է: 17:41 15.01.2025) Նախարարը խոսեց ՀԱՊԿ–ի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ընթացիկ տարում հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Իհարկե, տարին նոր է սկսվել։ Չեմ կարող ասել, որ չեն լինի զորավարժություններ։ Ինչ զորավարժություններ կունենանք, ինչ ուժերի և միջոցների ներգրավվածությամբ` կախված կլինի ընթացիկ տարուց, այս պահին ձեռնպահ կմնամ դրա մասին ինֆորմացիա տալ»,- նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ քանի որ զորավարժությունների անցկացումը հրապարակային է, նախապես այդ մասին կհրապարակվի։ Նախարարը հավելեց, որ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ կան միջազգային տարբեր գործընկերների հետ։
Պապիկյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ–ի թեմային և ընդգծեց` Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո, կշռադատված և օբյեկտիվ է։
«Ամեն օր դա ապացուցվում է՝ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ և բխում է ՀՀ շահերից»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։