https://arm.sputniknews.ru/20250115/hakamartutjan-avarty-zijumner-kpahanji-bvolvor-kvoghmeric-ajd-tvum--ukrainajic-rubivo-84810769.html
Հակամարտության ավարտը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից, այդ թվում ՝ Ուկրաինայից․ Ռուբիո
Հակամարտության ավարտը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից, այդ թվում ՝ Ուկրաինայից․ Ռուբիո
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն խոսել է հակառուսական պատժամիջոցների մեղմացման մասին։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T23:24+0400
2025-01-15T23:24+0400
2025-01-15T23:48+0400
ամն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_0:0:1600:901_1920x0_80_0_0_06a4ac11b32083c398369c5f2f0c3c42.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դիվանագիտական զիջումներն անխուսափելի են։ Այս հայտարարությունն արել էԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մարկո Ռուբիոն` պատասխանելով հարցին` արդյոք տեսականորեն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար Կիևը ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ մերժում ստանա։Նա հավելել է, որ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների մաս կդառնան հակառուսական պատժամիջոցների մեղմացումը և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը։«Հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա։ Երկու կողմերն էլ պետք է ճնշման լծակներ ունենան համաձայնության գալու համար։Ուկրաինական կողմըպետք է որոշակի զիջումներ անի խաղաղության հասնելու համար», - ընդգծել է նա։Ռուբիոն քիչ հավանական է համարել Ուկրաինայի՝ հատուկ գործողության մեկնարկից առաջ գոյություն ունեցող սահմաններին վերադառնալու հնարավորությունը։«Ուկրաինան չի կարողանա ռուսական ուժերին դուրս մղել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2022 թվականի փետրվարը։ Դա կապված է ընթացիկ հակամարտության մասշտաբի և դինամիկայի հետ», - ասել է նա։Ռուբիոն շեշտել է, որ հակամարտության հաջող ավարտը պահանջում է իրատեսական մոտեցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_78:0:1505:1070_1920x0_80_0_0_6e04f3b64bff4d4f25452cd970dfcf9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, ուկրաինա
Հակամարտության ավարտը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից, այդ թվում ՝ Ուկրաինայից․ Ռուբիո
23:24 15.01.2025 (Թարմացված է: 23:48 15.01.2025) ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն խոսել է հակառուսական պատժամիջոցների մեղմացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դիվանագիտական զիջումներն անխուսափելի են։ Այս հայտարարությունն արել էԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մարկո Ռուբիոն` պատասխանելով հարցին` արդյոք տեսականորեն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար Կիևը ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ մերժում ստանա։
«Եթե մենք ուզում ենք ազնվորեն խոսել հակամարտության ավարտի մասին, իսկական դիվանագիտությունը զիջումներ կպահանջի այդ բանակցություններին մասնակցող կողմերից։ Սա է դիվանագիտության բնույթը», - ասել է նա Սենատում իր թեկնածության հաստատմանը նվիրված լսումների ժամանակ։
Նա հավելել է, որ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների մաս կդառնան հակառուսական պատժամիջոցների մեղմացումը և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը։
«Հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա։ Երկու կողմերն էլ պետք է ճնշման լծակներ ունենան համաձայնության գալու համար։Ուկրաինական կողմըպետք է որոշակի զիջումներ անի խաղաղության հասնելու համար», - ընդգծել է նա։
Ռուբիոն քիչ հավանական է համարել Ուկրաինայի՝ հատուկ գործողության մեկնարկից առաջ գոյություն ունեցող սահմաններին վերադառնալու հնարավորությունը։
«Ուկրաինան չի կարողանա ռուսական ուժերին դուրս մղել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2022 թվականի փետրվարը։ Դա կապված է ընթացիկ հակամարտության մասշտաբի և դինամիկայի հետ», - ասել է նա։
Ռուբիոն շեշտել է, որ հակամարտության հաջող ավարտը պահանջում է իրատեսական մոտեցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։