https://arm.sputniknews.ru/20250115/gazaji-hatvatsum-hradadari-masin-hamadzajnagirn-uzhi-mej-kmtni-hunvari-19-in-84809848.html
Գազայի հատվածում հրադադար հաստատելու համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին
Գազայի հատվածում հրադադար հաստատելու համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին
Sputnik Արմենիա
Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ: 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T23:07+0400
2025-01-15T23:07+0400
2025-01-15T23:21+0400
գազայի հատված
հրադադար
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83271724_0:160:3072:1888_1920x0_80_0_0_6132c5dc0094d2980687fca968ce5ee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրում մի քանի չլուծված հարցեր կան, որոնք հնարավոր է` կարգավորվեն առաջիկա ժամերին:Կատարի վարչապետը տեղեկացրել է, որ Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդներին հաջողվել է համաձայնության հասել։Երրորդ փուլի շրջանակում կվերադարձվեն զոհվածների բոլոր մարմինները։ Այս փուլում սպասվում է, որ կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազայում հրադադար հաստատելու համաձայնություն է ձեռք բերվել` այն անվանելով Իսրայելի հետ հակամարտության շրջադարձային պահ։Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց։ Ըստ վերջին տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից մահացած անձանց թիվը հասել է 45 000–ի, տուժել է ավելի քան 108 հազար մարդ:
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83271724_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9f2f1e63073ec4d5abd37b6bfa2a2241.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, հրադադար, համաձայնագիր
գազայի հատված, հրադադար, համաձայնագիր
Գազայի հատվածում հրադադար հաստատելու համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին
23:07 15.01.2025 (Թարմացված է: 23:21 15.01.2025) Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն
ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրում մի քանի չլուծված հարցեր կան, որոնք հնարավոր է` կարգավորվեն առաջիկա ժամերին:
Կատարի վարչապետը տեղեկացրել է, որ Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդներին հաջողվել է համաձայնության հասել։
Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ: Երկրորդ փուլի շուրջ կսկսեն բանակցել առաջին փուլի 16-րդ օրը։ Այդ բանակցությունների ընթացքում կքննարկվեն մյուս բոլոր պատանդներին ազատ արձակելու, մշտական հրադադար հաստատելու և Գազայից իսրայելական զորքը դուրս բերելու հարցերը։
Երրորդ փուլի շրջանակում կվերադարձվեն զոհվածների բոլոր մարմինները։ Այս փուլում սպասվում է, որ կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:
ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազայում հրադադար հաստատելու համաձայնություն է ձեռք բերվել` այն անվանելով Իսրայելի հետ հակամարտության շրջադարձային պահ։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց։ Ըստ վերջին տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից մահացած անձանց թիվը հասել է 45 000–ի, տուժել է ավելի քան 108 հազար մարդ: