https://arm.sputniknews.ru/20250115/erevany-shahagrgir-e-mvoskvaji-het-hamagvortsakcutjuny-pahel-bardzr-makardaki-vra-papikjan-84802348.html
Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա․ Պապիկյան
Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա․ Պապիկյան
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունը չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ՀԱՊԿ մաս լինելը։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T17:20+0400
2025-01-15T17:20+0400
2025-01-15T17:20+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
ռուսաստան
սուրեն պապիկյան
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84799039_0:61:1600:961_1920x0_80_0_0_47cbb32b306314d7127151349ac2d7f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա, սակայն այս հարցին առնչվող որոշումները կախված են մի շարք հարցերի պատասխաններից։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված փաստաթղթերի, դրանք չեղարկելու հնարավորության մասին։Շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ՀՀ-ն պաշտոնապես չի չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը։«Բայց դե ֆակտո, մենք որևէ մասնակցություն չունենք ՀԱՊԿ-ի գործունեությանը, մենք չենք մեղավոր, որ այսօր ՀԱՊԿ-ում ՀՀ-ից գեթ մեկ սպա չկա»,- ասաց Պապիկյանը։Հավելեց՝ երբ խոսվում է երկկողմ համագործակցության մասին, այն պետք է լինի հավասարակշռված՝ երկկողմանի հարգանքի վրա հիմնված։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար նախադրյալներ կա՞ն, նախարարն ասաց՝ դրանք միակողմանի չեն լինում։ Ըստ նրա՝ նախադրյալները պետք է ստեղծել, ու դա անել առողջ քննարկումների միջոցով, այլ ոչ թե հանդես գալով տարբեր հայտարարություններով և հեռուստատեսային հաղորդումներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84799039_110:0:1533:1067_1920x0_80_0_0_d352f0827465dd4c83e3b15968ac083d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, ռուսաստան, սուրեն պապիկյան, ասուլիս
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, ռուսաստան, սուրեն պապիկյան, ասուլիս
Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա․ Պապիկյան
Հայաստանի Հանրապետությունը չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ՀԱՊԿ մաս լինելը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա, սակայն այս հարցին առնչվող որոշումները կախված են մի շարք հարցերի պատասխաններից։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված փաստաթղթերի, դրանք չեղարկելու հնարավորության մասին։
«Բայց երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, երբ փորձում ենք խոսել 2022թ․ իրադարձությունների մասին և դրանից հետո միանգամից տեղափոխվել 2025թ․ ու ասել, թե ամեն ինչ շատ լավ է․․․ Մենք հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են, այդ օբյեկտիվ հարցերը պետք է առողջ քննարկումների արդյունքները պատասխանները ստանան, ու նաև դրանցից են կախված մեր հետագա համագործակցության խորությունն ու մակարդակը»,- ասաց նախարարը։
Շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ՀՀ-ն պաշտոնապես չի չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը։
«Բայց դե ֆակտո, մենք որևէ մասնակցություն չունենք ՀԱՊԿ-ի գործունեությանը, մենք չենք մեղավոր, որ այսօր ՀԱՊԿ-ում ՀՀ-ից գեթ մեկ սպա չկա»,- ասաց Պապիկյանը։
Հավելեց՝ երբ խոսվում է երկկողմ համագործակցության մասին, այն պետք է լինի հավասարակշռված՝ երկկողմանի հարգանքի վրա հիմնված։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար նախադրյալներ կա՞ն, նախարարն ասաց՝ դրանք միակողմանի չեն լինում։ Ըստ նրա՝ նախադրյալները պետք է ստեղծել, ու դա անել առողջ քննարկումների միջոցով, այլ ոչ թե հանդես գալով տարբեր հայտարարություններով և հեռուստատեսային հաղորդումներով։