https://arm.sputniknews.ru/20250115/datavvor-ani-harutjunjanic-ev-pvokhkapakcvats-andzancic-kbrnagandzvi-aveli-qan-1-mlrd-dram-84804839.html
Դատավոր Անի Հարությունյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ
Դատավոր Անի Հարությունյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
Ըստ մամուլի տեղեկությունների` դատավորի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է: 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T18:20+0400
2025-01-15T18:20+0400
2025-01-15T18:20+0400
դատավոր
անի հարությունյան
հակակոռուպցիոն դատարան
գույք
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0e/79468794_0:216:3072:1944_1920x0_80_0_0_41c580b47f8f86243ad4fc578cc407ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի մի շարք անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց և խոշոր` ավելի քան 1 մլրդ դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Պահանջ է ներկայացվել դատարանին բռնագանձել.Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0e/79468794_228:0:2959:2048_1920x0_80_0_0_c637e3d4c7d354ae670336feb034d379.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, անի հարությունյան, հակակոռուպցիոն դատարան, գույք, անշարժ գույք
դատավոր, անի հարությունյան, հակակոռուպցիոն դատարան, գույք, անշարժ գույք
Դատավոր Անի Հարությունյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ
Ըստ մամուլի տեղեկությունների` դատավորի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի մի շարք անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց և խոշոր` ավելի քան 1 մլրդ դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Պահանջ է ներկայացվել դատարանին բռնագանձել.
13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում.
1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը.
1 իրավաբանական անձում մասնակցությունը.
2 չմարված ավանդների գումարները.
Տրամադրված փոխառության պահանջի իրավունքը.
86 մլն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
954 մլն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ 3–րդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։