https://arm.sputniknews.ru/20250115/baqvi-hajery-tvoghel-en-miliardneri-unecvatsq-zrkvats-pvokhhatucman-hnaravvorutjunic-agn-84806011.html
Բաքվի հայերը թողել են միլիարդների ունեցվածք՝ զրկված փոխհատուցման հնարավորությունից․ ԱԳՆ
Բաքվի հայերը թողել են միլիարդների ունեցվածք՝ զրկված փոխհատուցման հնարավորությունից․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ջարդերին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում միտումնավոր ջնջվեցին հայերի հազարամյա հետքերը։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T19:02+0400
2025-01-15T19:02+0400
2025-01-15T19:02+0400
բաքու
ջարդեր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/985/09/9850946_0:151:1600:1051_1920x0_80_0_0_017721561a13987a5af3e4aff00ebcfc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվի հայերը թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից, նշված է ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը հիշատակող հայտարարության մեջ։ Հիշեցնում են՝ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում։1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին։«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»,- եզրափակվում է հայտարարությունը։Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/985/09/9850946_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d22a7b5b490d3efaa7b7dcf11d7e75a3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, ջարդեր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
բաքու, ջարդեր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Բաքվի հայերը թողել են միլիարդների ունեցվածք՝ զրկված փոխհատուցման հնարավորությունից․ ԱԳՆ
Ջարդերին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում միտումնավոր ջնջվեցին հայերի հազարամյա հետքերը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվի հայերը թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից, նշված է
ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը հիշատակող հայտարարության մեջ։
Հիշեցնում են՝ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում։
«1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը»,- նշված է հայտարարության մեջ։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին։
«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»,- եզրափակվում է հայտարարությունը։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։