https://arm.sputniknews.ru/20250115/baqun-ev-ankaran-pajmanner-chein-karvoghana-teladrel-ete-erevany-eres-chteqer-rd-ic-ishchenkvo-84808579.html
Բաքուն և Անկարան պայմաններ չէին կարողանա թելադրել, եթե Երևանը երես չթեքեր ՌԴ-ից. Իշչենկո
Բաքուն և Անկարան պայմաններ չէին կարողանա թելադրել, եթե Երևանը երես չթեքեր ՌԴ-ից. Իշչենկո
Sputnik Արմենիա
Քաղաքագետը կարծում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T21:10+0400
2025-01-15T21:10+0400
2025-01-15T21:49+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84795070_0:0:1920:1080_1920x0_80_0_0_620e5eafea094fbe1fedabdb53a9705f.jpg
Բաքուն և Անկարան կոշտ պահանջներ չէին առաջադրի պաշտոնական Երևանին, եթե Հայաստանը պահպաներ Ռուսաստանին որպես հիմնական դաշնակից, պահպաներ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցությունը։ «Sputnik на русском»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության սյունակագիր Ռոստիսլավ Իշչենկոն։Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը գոյատևելն է և հնարավորինս պահպանել ինքնիշխանությունը։ Հայաստանը սկսեց փոխել դաշնակցին, սակայն արդյունքում պարզվեց, որ նա հրաժարվել է Ռուսաստանի աջակցությունից, և փոխարենը որևէ այլ աջակցություն չի ստացել։Մեկնաբանելով Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրումը՝ Իշչենկոն վստահություն է հայտնել, որ այդ փաստաթուղթը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին:ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը լոկ բարի մտադրությունների շարան է. Օսկանյան«Այդ համաձայնագրերն ընդհանրապես հետխորհրդային տարածքի երկրների համար չեն։ Դրանք Միացյալ Նահանգների համար են։ Որովհետև եթե երկու երկիր ինչ-որ համաձայնագիր են ստորագրում, և այդ երկրներից մեկը մեծ է և ուժեղ, իսկ երկրորդը՝ փոքր և թույլ, ապա դրանից միշտ օգուտ է ստանում մեծն ու ուժեղը։ Իսկ ԱՄՆ-ի ո՞ր շահերն են համընկնում Հայաստանի հետ։ Նվաճել Թուրքիա՞ն: Դե, դա ընդհանուր առմամբ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին պետք չէ»,-ընդգծել է քաղաքագետը։Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի եվրաինտեգրման ուղեգծին, ապա Իշչենկոն նշել է, որ եթե Հայաստանի խորհրդարանը որոշում կայացնի, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, դա դեռ բավարար չէ Եվրամիությանն անդամակցելու համար։ Ավելին` քիչ է նույնիսկ Եվրախորհրդարանի և այլ եվրակառույցների աջակցությունը ստանալը։ Նույն Թուրքիան, Իշչենկոյի խոսքով, երկար տասնամյակներ ԵՄ-ին անդամակցելու անհաջող փորձեր է անում, թեև Եվրամիության համար հետաքրքիր գործընկեր է համարվում։«ԵՄ-ն սկզբունքորեն կարող էր ընդունել Թուրքիային, բայց, այնուամենայնիվ, չցանկացավ։ Հայաստանի հետ ավելի բարդ է։ ԵՄ–ի ինչի՞ն է պետք Հայաստանը։ ԵՄ-ն ռազմական կազմակերպություն չէ, իսկ Հայաստանին պետք է պաշտպանել։ ԵՄ-ն Հայաստանի հետ առևտուր չունի։ Ի՞նչ տնտեսական փոխգործակցություն»,- ամփոփել է փորձագետը։Իշչենկոյի կարծիքով՝ Հայաստանն ինքն իրեն ծուղակի մեջ է գցել. մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, իսկ հյուսիսում՝ Վրաստանը, որի հետ Հայաստանի հարաբերությունները նույնպես շատ լավ չեն, քանի որ պաշտոնական Թբիլիսին դարձել է Արևմուտքի ընդդիմախոսը, իսկ Հայաստանը՝ որպես արևմտամետ ուժ, վրացական կողմի համար դարձել է բավական խնդրահարույց հարևան։ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությանը. Տասմագամբետով
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84795070_300:0:1740:1080_1920x0_80_0_0_937da9dd229e81e2af4b6b2d18a9c127.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուսաստան, видео
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուսաստան, видео
Բաքուն և Անկարան պայմաններ չէին կարողանա թելադրել, եթե Երևանը երես չթեքեր ՌԴ-ից. Իշչենկո
21:10 15.01.2025 (Թարմացված է: 21:49 15.01.2025) Քաղաքագետը կարծում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին։
Բաքուն և Անկարան կոշտ պահանջներ չէին առաջադրի պաշտոնական Երևանին, եթե Հայաստանը պահպաներ Ռուսաստանին որպես հիմնական դաշնակից, պահպաներ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցությունը։ «Sputnik на русском»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության սյունակագիր Ռոստիսլավ Իշչենկոն։
«Չեմ կարող ասել, որ Ռուսաստանը պատերազմելու էր Ադրբեջանի դեմ հանուն Հայաստանի, բայց ՌԴ-ն որոշակի զսպող լծակներ ուներ և անշուշտ կօգտագործեր դրանք։ Կարծում եմ, որ հիմա էլ պայմաններ չէին դրվի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որոնք փաստացի Հայաստանից պահանջում են իրեն վասալ պետություն ճանաչել և բավարարել նրանց կարիքները»,-կարծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը գոյատևելն է և հնարավորինս պահպանել ինքնիշխանությունը։ Հայաստանը սկսեց փոխել դաշնակցին, սակայն արդյունքում պարզվեց, որ նա հրաժարվել է Ռուսաստանի աջակցությունից, և փոխարենը որևէ այլ աջակցություն չի ստացել։
Մեկնաբանելով Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրումը՝ Իշչենկոն վստահություն է հայտնել, որ այդ փաստաթուղթը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին:
«Այդ համաձայնագրերն ընդհանրապես հետխորհրդային տարածքի երկրների համար չեն։ Դրանք Միացյալ Նահանգների համար են։ Որովհետև եթե երկու երկիր ինչ-որ համաձայնագիր են ստորագրում, և այդ երկրներից մեկը մեծ է և ուժեղ, իսկ երկրորդը՝ փոքր և թույլ, ապա դրանից միշտ օգուտ է ստանում մեծն ու ուժեղը։ Իսկ ԱՄՆ-ի ո՞ր շահերն են համընկնում Հայաստանի հետ։ Նվաճել Թուրքիա՞ն: Դե, դա ընդհանուր առմամբ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին պետք չէ»,-ընդգծել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի եվրաինտեգրման ուղեգծին, ապա Իշչենկոն նշել է, որ եթե Հայաստանի խորհրդարանը որոշում կայացնի, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, դա դեռ բավարար չէ Եվրամիությանն անդամակցելու համար։ Ավելին` քիչ է նույնիսկ Եվրախորհրդարանի և այլ եվրակառույցների աջակցությունը ստանալը։ Նույն Թուրքիան, Իշչենկոյի խոսքով, երկար տասնամյակներ ԵՄ-ին անդամակցելու անհաջող փորձեր է անում, թեև Եվրամիության համար հետաքրքիր գործընկեր է համարվում։
«ԵՄ-ն սկզբունքորեն կարող էր ընդունել Թուրքիային, բայց, այնուամենայնիվ, չցանկացավ։ Հայաստանի հետ ավելի բարդ է։ ԵՄ–ի ինչի՞ն է պետք Հայաստանը։ ԵՄ-ն ռազմական կազմակերպություն չէ, իսկ Հայաստանին պետք է պաշտպանել։ ԵՄ-ն Հայաստանի հետ առևտուր չունի։ Ի՞նչ տնտեսական փոխգործակցություն»,- ամփոփել է փորձագետը։
Իշչենկոյի կարծիքով՝ Հայաստանն ինքն իրեն ծուղակի մեջ է գցել. մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, իսկ հյուսիսում՝ Վրաստանը, որի հետ Հայաստանի հարաբերությունները նույնպես շատ լավ չեն, քանի որ պաշտոնական Թբիլիսին դարձել է Արևմուտքի ընդդիմախոսը, իսկ Հայաստանը՝ որպես արևմտամետ ուժ, վրացական կողմի համար դարձել է բավական խնդրահարույց հարևան։