https://arm.sputniknews.ru/20250115/amn-hajastan-hamadzajnagiry-lvok-bari-mtadrutjunneri-sharan-e-oskanjan-84804462.html
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը լոկ բարի մտադրությունների շարան է. Օսկանյան
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը լոկ բարի մտադրությունների շարան է. Օսկանյան
Sputnik Արմենիա
Ըստ Վարդան Օսկանյանի` ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։... 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T18:11+0400
2025-01-15T18:11+0400
2025-01-15T18:11+0400
վարդան օսկանյան
ամն
հայաստան
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849846_0:0:1600:901_1920x0_80_0_0_e3246910d48df665fa7f7009acef4754.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները, նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։Նշենք, որ հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։Ըստ Օսկանյանի` փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։Ըստ Օսկանյանի` մեկ այլ խնդրահարույց տարր է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը, և անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։«Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում»,– ընդգծել է Օսկանյանը։ Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասինՆախկին արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել նաև Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետի վրա։ Նրա խոսքով` թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։Օսկանյանը շեշտել է, որ փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս համաձայնագիրը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849846_145:0:1568:1067_1920x0_80_0_0_8d85193325ac27b1072d2d5d15d1051b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, ամն, հայաստան, համաձայնագիր
վարդան օսկանյան, ամն, հայաստան, համաձայնագիր
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը լոկ բարի մտադրությունների շարան է. Օսկանյան
Ըստ Վարդան Օսկանյանի` ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները, նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նշենք, որ հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է
Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։
Ըստ Օսկանյանի` փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։
«Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շեշտադրումը ընդգծում է երկրի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշվի առնելով սահմանային շարունակվող լարվածությունը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողություններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցություն է առաջարկում, թե սին խոստումներ է տալիս»,–գրել է նա։
Ըստ Օսկանյանի` մեկ այլ խնդրահարույց տարր է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը, և անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։
«Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում»,– ընդգծել է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել նաև Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետի վրա։ Նրա խոսքով` թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։
Օսկանյանը շեշտել է, որ փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս համաձայնագիրը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։