https://arm.sputniknews.ru/20250114/snndi-onlajn-arevtury-satmi-hamar-martahraver-e-verahskelu-ughiner-en-mshakvum-84765852.html
Սննդի օնլայն առևտուրը ՍԱՏՄ–ի համար մարտահրավեր է․ վերահսկելու ուղիներ են մշակվում
Սննդի օնլայն առևտուրը ՍԱՏՄ–ի համար մարտահրավեր է․ վերահսկելու ուղիներ են մշակվում
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ-ն ապավինում է սպառողի ինքնագիտակցությանը, թե օնլայն սնունդ ձեռք բերելիս ինչ ռիսկերի կարող է բախվել։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T16:47+0400
2025-01-14T16:47+0400
2025-01-14T17:10+0400
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
առևտուր
սնունդ
արմեն դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84340228_0:0:1600:901_1920x0_80_0_0_a17ead767a72df726d9cbeb74ee13c31.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Սննդի օնլայն առևտուրը մեծ մարտահրավեր է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական տեսչական մարմնի համար, հիմա վերահսկելու ուղիներ են մշակվում։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը։Այս դեպքում ՍԱՏՄ-ն ապավինում է սպառողի ինքնագիտակցությանը, թե օնլայն սնունդ ձեռք բերելիս ինչ ռիսկերի կարող է բախվել։Ամփոփելով 2024 թվականը՝ Դանիելյանը նաև նշեց, որ տեսչական մարմինը անցած տարի վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ է հայտնաբերել։Սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել 300 տնտեսվարողի մոտ, առգրավվել է 4 տոննա ոչ սպանդանոցային միս։Նշենք, որ ՀՀ-ում այս պահին կա 139 սպանդանոց, որից միայն 12-ը կամ 9 տոկոսը չի գործում, այն դեպքում, երբ 2022 թ․ կար ընդամենը 99 սպանդանոց։Հայ արտադրողը 50 %–ով կսուբսիդավորվի, եթե իր ապրանքը վաճառի մարկետփլեյսում. Պապոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84340228_152:0:1573:1066_1920x0_80_0_0_95cb817a011c876daf4e9e66ab5288c9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), առևտուր, սնունդ, արմեն դանիելյան
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), առևտուր, սնունդ, արմեն դանիելյան
Սննդի օնլայն առևտուրը ՍԱՏՄ–ի համար մարտահրավեր է․ վերահսկելու ուղիներ են մշակվում
16:47 14.01.2025 (Թարմացված է: 17:10 14.01.2025) ՍԱՏՄ-ն ապավինում է սպառողի ինքնագիտակցությանը, թե օնլայն սնունդ ձեռք բերելիս ինչ ռիսկերի կարող է բախվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Սննդի օնլայն առևտուրը մեծ մարտահրավեր է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական տեսչական մարմնի համար, հիմա վերահսկելու ուղիներ են մշակվում։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը։
«Սննդի մատակարարման մեծ օպերատորներին, օրինակ՝ «Յանդեքսին», պատրաստվում ենք ներկայացնել պահանջներ, որոնք նրանք պետք է ներառեն իրենց հավելվածներում, որպեսզի սննդի տեղափոխումը սանիտարական համապատասխան պայմաններով լինի։ Մյուս դեպքերում, ցավոք, գործիքակազմն այնքան զարգացած չէ, որպեսզի կարողանանք համատարած վերահսկողություն իրականացնել օնլայն տիրույթում, մանավանդ երբ, օրինակ, վաճառք իրականացնողը մեզ համար անհայտ է ու նրա նույնականացումը, բացահայտումն անհնարին է»,- ընդգծեց Դանիելյանը։
Այս դեպքում ՍԱՏՄ-ն ապավինում է սպառողի ինքնագիտակցությանը, թե օնլայն սնունդ ձեռք բերելիս ինչ ռիսկերի կարող է բախվել։
Ամփոփելով 2024 թվականը՝ Դանիելյանը նաև նշեց, որ տեսչական մարմինը անցած տարի վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ է հայտնաբերել։
Սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել 300 տնտեսվարողի մոտ, առգրավվել է 4 տոննա ոչ սպանդանոցային միս։
Նշենք, որ ՀՀ-ում այս պահին կա 139 սպանդանոց, որից միայն 12-ը կամ 9 տոկոսը չի գործում, այն դեպքում, երբ 2022 թ․ կար ընդամենը 99 սպանդանոց։