00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ արտադրողը 50 %–ով կսուբսիդավորվի, եթե իր ապրանքը վաճառի մարկետփլեյսում. Պապոյան

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` օնլայն առևտրի հարցով այսօր կառավարությունն այլ խնդիրներ ունի, որ այդտեղից գնված ապրանքը հայաստանյան օդանավակայնների միջոցով մտնի երկիր։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եթե, օրինակ, հայ տեքստիլ արտադրողն իր ապրանքը ներկայացնի օնլայն հարթակներում և վաճառք ունենա, նրա ծախսերի 50 տոկոսը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ինչի՞ կհանգեցնի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունները. փորձագետը` ռիսկերի մասին
Նա նշեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նոր ծրագրով պետությունն իր վրա կվերցնի տվյալ ընկերության լոգիստիկ, պահեստի, գովազդի ծախսերը։
Նախարարը պատասխանում էր ՔՊ–ի պատգամավոր Էդգար Հակոբյանի դիտարկմանը, թե տեղական տնտեսվարողները դժգոհում են ՀՀ–ում զարգացող ոչ հայկական օնլայն հարթակների` «Վայդբերրիզ», «Ամազոն» և այլ ընկերությունների մասով, որոնք ազդում են իրենց գործունեության վրա, և արդյունքում շատ առևտրի կենտրոններ են փակվում։
Պապոյանը պատասխանեց` ասելով, որ տեխնոլոգիաներին ու փոփոխություններին այսօր չենք կարող դեմ գնալ։
«Դիմակայել օվկիանոսին ահնարին է։ Պետք է լողալ օվկիանոսում։ Մեր աջակցությունը լողալ սովորելու մեջ է։ Այն ժամանակ, երբ հայտնվեցին առաջին մեքենաները, պատկերացրեք` պետությունը շարունակեր աջակցել կառք ունեցողներին, որ նրանք շարունակեին գոյություն ունենալ։ Եթե աշխարհը գնում է օնլայն առևտրի, դրա դեմ ոչինչ չենք կարող անել, և մեր բիզնես միջավայրն էլ պետք է հարմարվի դրան»,– հայտարարեց Պապոյանը։
Նրա խոսքով` այսօր կառավարությունն այլ խնդիրներ ունի, որ օնլայն հարթակներից գնված ապրանքները հայաստանյան օդանավակայնների միջոցով մտնեն երկիր։
Ինչպես «Վայլդբերիզը» դարձավ խոշոր հարկատու
Այդ հարցը, Պապոյանի խոսքով, հիմա ուսումնասիրում են, հետազոտություն են իրականացնում։ Մասնավորապես ուսումնասիրում են տրանսպորտի, տարբեր մաքսավճարների հարցը։
Լրահոս
0