00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:03
37 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա․ Պապոյան

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2025
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
«ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է։ Մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունն ու մրցակցությունը բարձրացնելը»,- ասաց Պապոյանը։
Ըստ նրա՝ էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, խնդիրը մեկն է՝ մեր տնտեսությունն իր մրցունակությունը պետք է ավելացնի, արտադրողականությունը պետք է աճի, ու մենք հնարավորինս լավ ապրանքներ պետք է արտադրենք։
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։ Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ այն խորհրդարան ուղարկելով։
Լրահոս
0