https://arm.sputniknews.ru/20250110/optimalacum-pn-um-sharqajin-ashkhatakicnerin-zrkel-en-anvtshar-avtvobusneric-84647730.html
«Օպտիմալացում» ՊՆ-ում. շարքային աշխատակիցներին զրկել են անվճար ավտոբուսներից
«Օպտիմալացում» ՊՆ-ում. շարքային աշխատակիցներին զրկել են անվճար ավտոբուսներից
Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ–ի հիմնական շենքը գտնվում է Երևանի ծայրամասում, և հանրային տրանսպորտով այնտեղ հասնելը հեշտ չէ։ 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T08:56+0400
2025-01-10T08:56+0400
2025-01-10T08:56+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ավտոբուս
աշխատանք
կրճատում
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվար – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ զրկվել են անվճար ավտոբուսներից, որոնք նրանց աշխատանքի էին տեղափոխում Երևանի ծայրամասերից և մոտակա համայնքներից։Sputnik Արմենիայի տվյալներով` կրճատվել է 12 ավտոբուս։ Դրանք ամեն առավոտ մարդկանց վերցնում էին Էջմիածնից, Պռոշյանից, Աբովյանից և Երևանի ծայրամասերից, իսկ երեկոյան տուն էին տեղափոխում։Նոր որոշման արդյունքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են բարդ իրավիճակում։ ՊՆ–ի շենքը գտնվում է Երևանի ծայրամասում (Նոր Նորք վարչական շրջանում), և հանրային տրանսպորտով այնտեղ հասնելը հեշտ չէ։ Ոմանք ստիպված են մի քանի տրանսպորտ փոխել, հետո էլ որոշակի տարածք ոտքով անցնել աշխատանքի հասնելու համար։ Կամ էլ ճարահատյալ օգտվում են տաքսիներից։Մեր տեղեկություններով` որոշ ստորաբաժանումների ղեկավարներ զգուշացրել են, որ հնարավոր ուշացումները հարգելի չեն համարի, և սպառնացել են աշխատանքից ազատել ուշացողներին։Դժգոհ աշխատակիցներն աղմուկ չեն բարձրացնում, քանի որ վախենում են աշխատանքը կորցնելուց։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը եթերում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։Իսկ թե որ գերատեսչությունը որքան մեքենա ունի, ինչ մակնիշի, դրանցից որքանն են ենթակա կրճատման, դիտեք Sputnik Արմենիայի պատրաստած վիդեոինֆոգրաֆիկայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ավտոբուս, աշխատանք, կրճատում
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ավտոբուս, աշխատանք, կրճատում
«Օպտիմալացում» ՊՆ-ում. շարքային աշխատակիցներին զրկել են անվճար ավտոբուսներից
ՀՀ ՊՆ–ի հիմնական շենքը գտնվում է Երևանի ծայրամասում, և հանրային տրանսպորտով այնտեղ հասնելը հեշտ չէ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվար – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ զրկվել են անվճար ավտոբուսներից, որոնք նրանց աշխատանքի էին տեղափոխում Երևանի ծայրամասերից և մոտակա համայնքներից։
Sputnik Արմենիայի տվյալներով` կրճատվել է 12 ավտոբուս։ Դրանք ամեն առավոտ մարդկանց վերցնում էին Էջմիածնից, Պռոշյանից, Աբովյանից և Երևանի ծայրամասերից, իսկ երեկոյան տուն էին տեղափոխում։
Նոր որոշման արդյունքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են բարդ իրավիճակում։ ՊՆ–ի շենքը գտնվում է Երևանի ծայրամասում (Նոր Նորք վարչական շրջանում), և հանրային տրանսպորտով այնտեղ հասնելը հեշտ չէ։ Ոմանք ստիպված են մի քանի տրանսպորտ փոխել, հետո էլ որոշակի տարածք ոտքով անցնել աշխատանքի հասնելու համար։ Կամ էլ ճարահատյալ օգտվում են տաքսիներից։
Մեր տեղեկություններով` որոշ ստորաբաժանումների ղեկավարներ զգուշացրել են, որ հնարավոր ուշացումները հարգելի չեն համարի, և սպառնացել են աշխատանքից ազատել ուշացողներին։
Դժգոհ աշխատակիցներն աղմուկ չեն բարձրացնում, քանի որ վախենում են աշխատանքը կորցնելուց։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը եթերում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։
Իսկ թե որ գերատեսչությունը որքան մեքենա ունի, ինչ մակնիշի, դրանցից որքանն են ենթակա կրճատման, դիտեք
Sputnik Արմենիայի պատրաստած վիդեոինֆոգրաֆիկայում։