https://arm.sputniknews.ru/20250110/husanq-ajs-tari-lsumner-klinen-kirakvosjany-mied-um-hh-n-ynddem-adrbejani-hajci-masin-84676808.html
Հուսանք՝ այս տարի լսումներ կլինեն․ Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցի մասին
Հուսանք՝ այս տարի լսումներ կլինեն․ Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցի մասին
Sputnik Արմենիա
Արդարադատության դատարանում էլ Հայաստանը մինչև նոյեմբեր պետք է հակընդդեմ հայցադիմում ներկայացնի Ադրբեջանի հայցադիմումին։ 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T15:11+0400
2025-01-10T15:11+0400
2025-01-10T15:20+0400
եղիշե կիրակոսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
դատարան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հայաստանը հույս ունի, որ ընդդեմ Ադրբեջանի գանգատի վերաբերյալ լսումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս տարի արդեն կլինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Խոսելով ՄԱԿ–ի Արդարադատության դատարանում բուն դատական պրոցեսի մասին՝ իրավապաշտպանը շեշտեց՝ այս պահին գրավոր փուլի մեջ են, ներկայացնելու են հակընդդեմ հայցադիմում Ադրբեջանի հայցադիմումին մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը։ Նույնությամբ էլ Ադրբեջանը մեր հայցադիմումի վերաբերյալ պետք է ներկայացնի ու նույն ժամկետներում։«Դրանից հետո կարծում եմ` ևս մեկ շրջափուլ կլինի գրավոր փոխանակումների, առարկությունների, պատասխանների, և դրանից հետո կլինեն բանավոր լսումները»,– նշեց Կիրակոսյանը։Նրա խոսքով՝ մոտ 2 տարի կտևի պրոցեսը մինչև հիմնական դատական լսումները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), դատարան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), դատարան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Հուսանք՝ այս տարի լսումներ կլինեն․ Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցի մասին
15:11 10.01.2025 (Թարմացված է: 15:20 10.01.2025) Արդարադատության դատարանում էլ Հայաստանը մինչև նոյեմբեր պետք է հակընդդեմ հայցադիմում ներկայացնի Ադրբեջանի հայցադիմումին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հայաստանը հույս ունի, որ ընդդեմ Ադրբեջանի գանգատի վերաբերյալ լսումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս տարի արդեն կլինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ամենայն հավանականությամբ, ամեն դեպքում հուսով ենք, շատ հուսով ենք, որ Եվրոպական դատարանում լսումներն այս տարի արդեն կսկսվեն»,- ասաց նա։
Խոսելով ՄԱԿ–ի Արդարադատության դատարանում բուն դատական պրոցեսի մասին՝ իրավապաշտպանը շեշտեց՝ այս պահին գրավոր փուլի մեջ են, ներկայացնելու են հակընդդեմ հայցադիմում Ադրբեջանի հայցադիմումին մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը։ Նույնությամբ էլ Ադրբեջանը մեր հայցադիմումի վերաբերյալ պետք է ներկայացնի ու նույն ժամկետներում։
«Դրանից հետո կարծում եմ` ևս մեկ շրջափուլ կլինի գրավոր փոխանակումների, առարկությունների, պատասխանների, և դրանից հետո կլինեն բանավոր լսումները»,– նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ մոտ 2 տարի կտևի պրոցեսը մինչև հիմնական դատական լսումները։