00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ, ԱՄՆ և այլ երկրներ. ՀՀ–ն քննարկում է նոր ատոմակայանի կառուցման առաջարկները

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Խուդաթյան
Դավիթ Խուդաթյան - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2025
Դավիթ Խուդաթյան
Բաժանորդագրվել
Առաջարկները քննարկում են՝ հաշվի առնելով դրանց ֆինանսական, տնտեսական բաղադրիչները։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ ՀՀ-ում ատոմակայանի կառուցման մասով մի շարք երկրների առաջարկներ են քննարկվում, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի։ 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք տարբեր առաջարկներ ենք քննարկում՝ հաշվի առնելով դրա ֆինանսական, տնտեսական բաղադրիչները, ինչպես նաև այն ժամանակահատվածը, որում հնարավոր կլինի գործարկել։ Տարբեր երկրների անուններ են շրջանառվում, մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, բայց դրանք դեռ ավարտված չեն։ Հիմա չեմ հրապարակի, թե որ հայտերն են մեզ համար առավել մեծ հետաքրքրություն առաջացրել, միայն կասեմ, որ ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլև այլ երկրների առաջարկներն են քննարկվում։ Կառավարությանը վերջնական առաջարկը պետք է անի այն կազմակերպությունը, որը հիմնվել է նախորդ տարեվերջին»,- նշեց նախարարը։

Նա նշեց, որ կառավարության համապատասխան որոշումով ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում։ Արդեն կա հաստատված բյուջե, հաստիքացուցակ։ Այն զբաղվելու է հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ։ Այդ կազմակերպությունն ամբողջությամբ ընդգրկված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում, մինչև դրա շահագործման հանձնելը։
Անդրադառնալով ժամկետներին՝ նա ընդգծեց, որ անում են առավելագույնը, որպեսզի հասցնեն նշված ժամկետներում, բայց դա էլ կախված է այն մոդելից, որը Հայաստանը կընտրի, քանի որ կառուցման մեջ էական տարբերություններ կան։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ Սոչիում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:
Լրահոս
0